Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճանճուր Իվանիչը հարցրեց տիկին Բարբարեից վրաց լեզվով, թե ինչո՞ւ ուշացան նրանք: Կինը պատասխանեց նույն լեզվով.

— Սոֆիի տեսշուհին մեզ ուշացրեց․ նա կարդում էր Սոֆիին յուր վերջին խրատները, թե դուրս գալով ուսումնարանից, նա ի՛նչպես պիտի վարե իրան հասարակական կյանքում։

— Այո՛, դրանք անշուշտ հարկավոր են,— կրկնեց Ճանճուր Իվանիչը,— բայց ասա՞ց, որ հորն ու մորը հնազանդ քինի։

Եվ հայրը խորհրդավոր կերպով նայեց դստեր երեսին։

— Այո՛, ասաց․ նա շատ բաներ ասաց,— պատասխանեց տիկին Բարբարեն։

Մի փոքր խոսելուց հետո տիկին Բարբարեն, օրիորդ Սոֆին, իրենց հյուրերի հետ, գնացին մյուս սենյակը, ուր պատրաստված էր թեյ և զանազան մրդեզեններ ու քաղցրավենիք` փոքրիկ խնջույքի համար։ Եվ Ճանճուր Իվանիչը յուր հյուրի հետ դարձյալ մնացին մենակ:

— Ա՜յ, լավ խիլք իս արի, աղա, աղջիկդ ուսումի իս տվի,— ասաց Սամիլ Պետրովիչը նրանց հեռանալուց հետո Ճանճուր Իվանիչին:— Աստված պահե, շատ շնուրքով աղջիկ ունիս, դրուստ վուր, հեստի ժամանակ է էկի, վուր առանց ուսումի աղջիկը մե սիվ փուղ էլ չարժե։

— Թե ինձ կու հարցնիս,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը մի փոքր տհաճությամբ,— աղջկերանց համա ուսումը մե հարկավոր վուր բան չէ՛, էնդուր վուր, ինչ ղադա կարդալ գրել սորվին, էն ղադա էլ սատանութինը ավելանում է։ Աբա ի՞նչ անինք, անիծվի՜ էս ժամանակը, մոդեն էհենց է դառի․ ինչկլի աղջիկը ռսնակ չէ խոսում, ինչկլի տանցավատ չէ իմանում, լավ օքմին թամահ չէ ննգնում:

— Էլի Էդ լավ է», Ճանճուր Իվանիչ, էնդուր վուր ինչկլի հիմի տղեն աղջկա փուղին էր թամահ ննգնում ու հիմի փուղի տիղը ուսումը կու բռնե էլի՜։

— Ամա գիտի՜ս էս զահրուրմար ուսումը քանի է նստում... եփոր միտս իմ բերում Սոփոյի վրա մսխածս, ջանս դող է ննգնում... Ես էլ առաջ քիզպես փոքր էի անում, թե ուսումը աղջկա բաժինքի թանխեն կու պակսեցնե, ու էդ ումիկով Սոփոյին վարժատուն տվի, ամա հիմի տեհնում իմ, վուր «կոճիս թոխան նստեցավ...»։

Ճանճուր Իվանիչը յուր խոսակցության մեջ միշտ սովորություն ուներ գործ ածել այդ այլազգի բառը՝ զահրուրմար, որ նշանակում է օձի թույն։ Այդ բառով նա ավեի ճշտությամբ կարողանում էր