Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք բաժանվեցան։ Սերգեյ Եգորիչը ուրախ էր, որ յուր զբոսանքը ապարդյուն չանցավ։ Իսկ Յակուլ Յակուլիչը նույնպես ուրախ էր, որ կարողացավ համոզել «ճշմարտասեր» մարդուն մի անճշմարիտ խարդավանքի մեջ մտնել։

Յակուլ Յակուլիչը այն տեսակ մարզիկներից էր, որ բոլորովին անգործ են, բայց միևնույն ժամանակ, բոլորից շատ զբաղված։ Նա ուրիշի գործը իրան գործ կշիներ և նրանով կմխիթարվեր։ Սնանկացած կապալառու էր նա։ Մի ժամանակ կառավարության համար զանազան շենքեր էր կառուցում, իսկ այժմ մարդկանց համար՝ գործեր։ Առհասարակ սիրում էր վաճառականների մեջ վեճեր պատահած ժամանակ միջնորդ հաշտարար լինել։ Թեև վաճառականները նրա բարեխղճության վրա շատ վստահություն չունեին, բայց, այնուամենայնիվ, նրա փորձից և հմտություններից օգուտ էին քաղում։ Նրան համարում էին կասկածավոր մարդ, բայց պիտանի մարդ։ Աղա-Պարոնովների տան լավ բարեկամն էր նա։ Ոչ մի հանդիսավոր ընթրիք կամ ճաշ չէր անցնի, եթե Յակուլ Յակուլիչը ներկա չգտնվեր։ Նա այդ ամենահարրկավոր կարասիներից մեկն էր, յուր հատուկ տեղն ուներ։ Կարոտության դեպքերում Սերգեյ Եգորիչի քսակը միշտ բաց էր նրա համար, մանավանդ երբ պահանջը չէր անցնի տասը կամ քսան ռուբլուց։

Երբ երկու բարեկամները բաժանվեցան միմյանցից, փողոցները բավական դատարկվել էին, և բուլվարների վրա զբոսնող հասարակությունը բոլորովին նոսրացել էր։ Ման էին գալիս այնպիսի անձնավորություններ, որոնց համար գիշերային խավարը ավելի նպաստավոր հրապուրանքներ էր պատճառում։ Փոշին նստել էր, և գիշերային մաքուր օդը խիստ սրտապարար ազդեցություն էր գործում։ Բայց Սերգեյ Եգորիչը ոչինչ չէր զգում, նա բնության սիրարհարներից չէր։ Նրան ուրախացնում էր միայն այն, որ փողոցները բավական դատարկվել էին։

Ժամացույցը «Ըշտաբի» բարձրությունից զարկեց գիշերային ժամի տասն և երկուսը։ Նրա ձայնը զայրացրեց Սերգեյ Եգորիչին։ «Դեռ վաղ է»... մտածեց նա և, դուրս գալով Գալավինսկի պրոսպեկտից, փոխանակ ուղղակի յուր տուն գնալու, շուռ եկավ դեպի մի այլ փողոց։ Յակուլ Յակուլիչից ազատվելուց հետո, նա ամենայն շրջահայեցողությամբ խույս էր տալիս, մի գուցե այլ ծանոթների հանդիպի։ Նա հանդարտ գնում էր, ինքն իրան սքանչանում էր։ Դա նրա կյանքի այն հազվագյուտ րոպեներիցն էր, որ աշխարհային հոգսերը չէին զբաղեցնում ոսկու և արծաթի ժանգով մրճոտած