Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան հովանին, իսկ մյուս ձեռքի մատով շոշափում է յուր տիկնոջ սիրուն այտերը։ Լուսամուտից գաղտագողի կերպով նայում է աղջիկը, ու ձեռքով համբույրներ է ուղարկում յուր մոր տարփածուին։ Նրան տեսնում է ծառան և ամենայն բավականությամբ ժպտում է։ Խմե՞նք այդ բախտավորի կենացը։

— Ես չեմ խմի, — ասաց Սերգեյ Եգորիչը հրաժարվելով։

— Ինչո՞ւ,— հարցրեց օրիորդը։

— Մի ծառա, որ այնքան լրբություն ունի, որ սիրահարվում է յուր տիկնոջ վրա և միևնույն ժամանակ սիրում է նրա աղջկան,— ես շեմ խմի մի այդպիսի անզգամի կենացը։ Սերգեյ Եգորիշը մտաբերեց յուր կնոջը և ծառային։ — Ինչո՞վ է մեղավոր ծառան,— պատասխանեց օրիորդը,— երբ տիկինը ինքն է սովորեցնում նրան այգ լրբությունը։ Վերջապես, այս քաղաքում մի բոլորովին բացառիկ երևույթ չէ, որ օրիորդները իրանց առաջին սիրահարությունը սկսում են ծառանեբից, իսկ տիկինները զվարճանում են իրանց ծառաներով, կարծելով, թե դրանք ավելի խորհրդապահ կլինեն, կամ նրանց ասածին ոչ ոք չի հավատա։

— Այդ դու ո՞րտեղից գիտես։

— Գիտեմ։ Շատ փաստեր գիտեմ։ Աամենո ւմ ես, մի ըստ միոջե կպատմեմ, թև ի՞նչ պաշտոն են կատարում այն առողջ իմերել ծառաներր, մանավանդ հայ վաճառականների տներում, ուր ես դժբախտություն եմ ունեցել մուտք գործել։

— Մի՛ պատմիր, այգ մասին լսել անգամ չեմ կամենում,— ասաց Սերգեյ Եգորիշը, երեսը շուռ տալով։

Օրիորդը ուշադրություն չդարձրեց։

— Նրանցից մեկն էլ ձեր տանր կա,— նկատեց նա։

— Դու կարծո՞ւմ ես, իմ կի՞նը, իմ աղջի՞կը,...գսչեց Սերգեյ Եգորիշը, առանց խոսքը ավարտելու։

— Ոչ միայն կարծում եմ, այլ համոզված եմ.․․

Սերգեյ Եգորիշը ձեռքը տարավ դեպի բորբոքվող ճակատը և մի քանի րոպե մնաց լռության մեջ։

Ոչ ոք այնպես պարզ և այնպես հանդուգն կերպով համարձակություն չունի տղամարդի երեսին զարկելու նրա ընտանեկան կեղտերը, որպես սիրուհին։ Դրանով նա կարծես կամենում է վրեժխնդիր լինել, կամենում է թեթևացնել այն հանցանքը, որ գործում է և ինքը։ Եվ այդ դեպքում, տզամ արդը ոչ ոքի առջև այնպես