Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զինաթափ չի չինում պաշտպանելու յուր ընտանեկան պատիվը, որպես սիրուհու աոջև, որովհետև ինքը ևս նույն մեղքի մեջն է գտնվում, որով դատապարտում են յուր կնոջը կամ աղջկան:

— Ինչո՞ւ ես վրդովվում, Սերգեյ Եգորիչ,— հարցրեց օրիորդը։ — Կինը առանց սիրո չէ կարող ապրել. դա նրա կենսական ամենամեծ պիտույքն է։ Երբ նա իր ամուսնուց բավականություն չէ գտնում, աշխատում է մուրալ օտարներից։

— Ինչպես դու,— ընդհատեց Սերգեյ Եգորիչը։

— Այո՛, ինչպես ես,— պատասխանեց օրիորդը դառնացած կերպով։— Բայց զանազանությունը նրանումն է, որ ես երբեք ամուսին չեմ ունեցել և այժմ չունիմ։

— Սիրեկաններ ունեցե՞լ ես։

— Ունեցել եմ։ Բայց ինձ հետ չէ կարելի համեմատել ոչ քո կնոջը և ոչ նրա ամբողջ դասակարգը։ Նրանց դիրքը, նրանց կոչումը զանազան խոչընդոտներ են հարուցանում նրանց առջև։ Իսկ աշխարհային կարգերը դնում են նրանց անխուսափելի դժվարությունների մեջ։ Իբրև բարձր շրջանի տանտիկիններ, ստիպված են հավասարների աոջև իրանց բարձր պահել։ Կամենում եմ ասել բարոյական երևալ։ Եվ կամա-ակամա ընկնում են ծառաների գիրկը։

— Ինչո՞ւ անպատճառ ծառաների գիրկը։ Եթե մի կին կամենում է անբարոյական լինել, կարող է ավելի լավին ընտրել։

— Նրա համար, սիրելի Սերգեյ Եգորիչ, որ փոքրիշատե ընտիր մարդկանց սերը գրավելու համար որոշ զարգացում, որոշ կրթություն է հարկավոր, որից զուրկ են ձեր կանայք։ Բացի դրանից, ընտիր մարդկանց առջև ձեր դռները միշտ փակ են: Դուք եվրոպական, այլ խոսքով, լուսավոր աշխարհի կենցաղավարության մեջ պահպանում եք մի տեսակ հարեմական դրություն և ձեր կանայքը պահպանում եք ծառաների հսկողության ներքո, ինչպես հին աշխարհը պահում էր ներքինիների հսկողության ներքո։ Բայց ներքինու և իմերել ծառայի մեջ մեծ զանազանություն կա։— Հիմա կխմե՞ս այդ բախտավոր ծառայի կենացը։ Նա ձեռքը կրկին մեկնեց դեպի վիճաբանության առարկա եղող պատկերը:

— Չե՛մ խմի,— պատասխանեց Սերգեյ Եգորիչը նախկին համասությամբ:

— Լավ, այդ թողնենք,— ասաց օրիորդը զարմանսում, թե ինչու յուր առաջարկությունը այնպես զայրացրեց Սերգեյ Եգորիչին:— Սկսենք մնացյալները։