Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ունի:

— Ես քեզ կտամ այն հիմար վարժուհու պատիժներից մեկը, այստեղ մեղր չկա, բայց մի ուրիշ բան կքսեմ ես քո երեսին։

Սեղանի վրա դրած էր մի պնակով մածուն։ Սերգեյ Եգորիչը առանց մածունի ոչ ճաշ կուտեր և ոչ ընթրիք։ Օրիորդը վեր առեց մածունը և քսեց նրա երեսին։ Սերգեյ Եգորիչին խիստ ախորժելի թվեցավ օրիորդի կատակը։

— Այստեղ ճանճեր չկան, — ասաց նա, — հիմա ո՞վ պետք է լիզի այդ մածունը

— Ես, — պատասխանեց օրիորդը։

Սերգեյ Եգորիչը ուրախացավ։

Օրիորդը վեր առեց անձեռոցիկր և սրբեց նրա երեսը։

Երկուսն էլ արդեն հարբած էին, երկուսն էլ գտնվում էին հոգու այն տրամադրության մեջ, երբ խելքըը այլևս չէ իշխում կրքերին։ Նրանք խմել էին փոքրիկ սենյակի համարյա բոլոր առարկանների կենացը, սկսյալ պատկերներից, մութաքաներից մինչև...

Փոքրիկ սենյակում օդը այժմ ավելի խեղդուկ էր։ Լուսամուտներ չկային։ Պետք էր միայն դուռը բաց անել, փոքր-ինչ թարմ օդ ներս թողնելու։ Բայց դուռը բաց թողնել նրանք չէին ցանկանում։ Օրիորդի դեմքը թե՛ խմելուց և թե սենյակի տաքությունից բոլորովին շառագունել էր։ Սերգեյ Եգորիչը այժմ մի առանձին կարոտությամբ էր նայում նրա վրա։

Պատի ժամացույցը զարկեց երկուսը։ Ստորերկրյա հյուրանոցը այդ պահուն գտնվում էր յուր խորին, սանդարամետական ուրախության մեջ։ Ամեն կողմից լսվում էր մի խուլ դղրդյուն, որ նման էր կատաղի արբշռոտության։ Ամենուրեք տիրում էր մի խորհրդավոր իրարանցում, որ ծածկվում էր մթին խորշերում։ Մարդիկ ուրվականների նման հայտնվում էին խավար նրբանցքներում և դարձյաք անհայտանում էին։ Սոլոր օթյակները բռնված էին, և բոլորի դռները ներսից կողպված էին։ Նրանք կիսով չափ բացվում էին այն ժամանակ, երբ սպասավորներր զգուշությամբ մոտենում էին և կամաց բախում էին։ Այդ միջոցին միայն վարագույրի ետևից հայտնվում էր մի ձեռք և ներսից ընդունում էր սպասավորի բերած նոր ըմպելիքը կամ ուտելիքը:

Սերգեյ Եգորիչը կուշտ ուտելուց և կուշտ խմելուց հետո մի աոանձին բավականությամբ ձեռքը քսեց կոճակներից արձակ