Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բ

ԿՐԿԻՆ ՄՈԼՈՐՈԻԹՅՈԻՆ

Դուրս գալով անտառից, սկսեցի դիմել մեր գյուղը։ Անդադար նայում էի դեպի «աղոթարանը», որ տեսնեմ, արդյոք չէ՞ ծագում օրը: Դեռ բավական գիշեր կար։ Խավարը ինձ պետք էր. մթության մեջ ես շատ բան ունեի կատարելու...

Մտա մեր գյուղը։ նա նիրհում էր խորին քնի մեջ. միայն երբեմն մի որևիցե անհամբեր շան անխորհուրդ աղաղակը ընդհատում էր գիշերային լռությունը։ Իմ սիրտը բաբախում էր և՛ ուրախությունից, և՛ տրտմությունից։ Ուրախ էի, որ պիտի տեսնեմ մորս, քույրերիս և վերջապես Սառային։ Տրտում էի, երբ հիշում էի վարպետիս ցավալի գրությունը։

Ես վճռել էի մի սարսափելի դիտավորություն, նախ գնալ քավոր Պետրոսի մոտ, առաջարկել նրան, որ գիմե դատավորին և հայտնե, թե ինքն է կատարված չարագործության հեղինակը և ագատե անմեղ վարպետիս կյանքը։ Իսկ եթե քավոր Պետրոսը այնքան ազնվություն չի ունենա, որ հանձն առնե իմ առաջարկությունը,— ես երգվել էի իմ սուրը ցցել նրա նենգավոր սրտի մեջ, և նրա դիակի վրայից անցնելով, ինքս անձամբ գնալ այն հրապարակի վրա, ուր պիտի կատարվեր վարպետիս դատապարտության վճիռը, և իմ ձեռքը մեկնել գահիճին, ասելով. «կտրեցեք այդ բազուկը, այդ ձեռքով է շինված այն բանալին»։

Այդ մտածություններով բորբոքված, ես արդեն գտնվում էի քավոր Պետրոսի գռան հանդեպ։ Սկսեցի գռան մուրճը զարկել։ Հայտնվեցավ ծառան, հայտնեց, որ աղան տանը չէ։

— Ի՞նչպես տանը չէ, հիմար,— գոչեցի ես և, չհավատալով նրա խոսքերին, ներս մտա։

— Ասում եմ տանը չէ, էլի՜,— պատասխանեց նա մրթմրթալով,— գնա աչքովդ տես, թե կգտնես, այն ժամանակ ասա ինձ հիմ ար։

— Իսկ քավորկի՞նը։

— Քավորկինը քնած է։

Բայց մեր ձայնից քավորկինը արդեն զարթնել էր, նա կիսահագնված, ճրագը ձեռին դուրս եկավ բակը, ուր ես վիճում էի ծառայի հետ: