Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիկին Բարբարեն նկատելով, որ յուր ամուսնու բարկությունը չափից պիտի անցնի, մտածեց մի փոքր մեղմությամբ խոսել.

- Ա′յ մարդ, բաս դու հիշտ իս իմանում աղջիկ պահի՜լը, վուրդիք մինձացնի՜լը. ինչկլի հիմի նրանց դարդը քաշիլ ինք, էստումեն դենը էլի պիտի քաշինք։ Նրանց վրա մսխածը կորած չէ, աստուծ ինքը կու հասցնե։

- Դիա՜խ, կու հասցնե…- կնոջ խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը, յուր դեմքի խորշոմներին ծաղրական ձև տալով։- Թե գիտենաս մինք ինչ օրով ինք փուղ դադում, էն վուխտն էհենց չիս խոսի․ մագրամ դուք ինչեմեն իք խաբար․ տանը դինջ նստիլ իք, հենց ասում իք՝ բերե՛ք ուտինք, բերե՛ք հագնինք…

Տիկին Բարբարեն սկսեց զարմացած կերպով ծիծաղել ամուսնու այդ խոսքերի վրա։

- Լավ, էս ինչեմե՞ն է,- խոսքը առաջ տարավ Ճանճուր Իվանիչը,- վուր մինք էսքան տարի ներքի ատեժումը յոլա ինք գնացի, հիմի կի Սոֆին չի կանացի յոլա գնա։

- Էնդումեն է, վուր Սոֆին ինձ ու քիզ նման չի սորվի,- պատասխանեց կինը։

- Նա աբռազովաննի է, հա՜։

- Վու՞նց աբռազովաննի չէ, վուր օխտը տարի կինք է մաշի, ուսում է սորվի, ռսնակ կուզիս, ֆրանցուզնակ կուզիս բուլբուլի պես խոսում է. փորտոպիանը, քանի հավնիս, ածում է, երգ ասելիս՝ հրեշտակի ձեն է հանում․ տանցեվատը խոմ աղունիկի պես խաղում է։ Դուն վո՞ւնց գիդիս։ Գանա տանցեվատը լեզգինկա է՜, վուր աղջկերքը դիպլիպիտոն ածին, ու նա վեր կենա կտուրի վրեն թռչկոտի։ Մագրամ տանցեվատի համա տեղը լեն ու բոլ կուզե, զարդարված զալ, նխշած, մոմած պոլ կուզե…։

- Ես ու իմ հոգին, լավ վուտանավուր իս գիդացի,- կատակելով կնոջ խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը։

- Չէ, դուն մասխարա գցե,- պատասխանեց տիկին Բարբարեն՝ վշտանալով։

- Ա′յ կնիկ, ինչի՞ իս խելքդ տանուլ տվի. ես վո՞ւնց վերի ատեժը գնամ, վուր կենացողեմեն տարեն հիսուն թումնից ավելի փուղ իմ վի կալնում։ Էդքան փուղը միր վո՞ւր դարդին դիղ չի անի։

- Մաշ Սոփոն էս քոխեքումը վո՞ւնց պիտի վեչերնիր տա, աղերք ու աղջկերք մեձրե ու բալ սարքե։

Տիկին Բարբարեի վերջին խոսքերը բոլորովին կատաղեցրին