Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր կարող, որ նույն «երկար կյանքն ցանկացողը ընդունակ կլիներ կարճելու նրանց կյանքը...։

Թողնելով հիշյալ քաղաքը, մենք անցանք մի անծանոթ գավառ։ Առհասարակ ամեն մի հանցանք գործած տեղից երբ հեռանում էինք, թողնում էինք մեր ետևից ահագին տարածություն։ Այդ երկիրը այնքան ընդարձակ էր, որ ամեն տեղ բացվում էր մեր առջև մի նոր ասպարեզ...

Դ

ՀԱՎԱՏԱՐՄՈԻԹՑՈՒՆ

Տասնևյոթ տարեկան էի ես, երբ ոտքս դուրս դրեցի հայրենական երկրից։ Այն օրից անցել էր յոթ տարի ևս, որ ես թափառում էի օտարության մեջ։ Այդ յոթ տարվա ընթացքում կարծես թե, ես արբած լինեի մի տեսակ կախարդական ըմպելիքով, որ օրըստօրե ինձ թմրեցնում էր, խորասուզում էր մի անբացատրելի ինքնամոռացության մեջ։ Մի անգամ գոնե չզարթնեց իմ մեջ ինքնաքննության միտքը, որ ես խորհեի, թե ի՞նչ է իմ կոչումը, ի՞նչ նպատակի եմ ձգտում ես, դեպի ո՞ւր է տանում ինձ այդ տեղային եռանդը, ի՞նչ է իմ ներկան և ի՞նչ կլինի իմ ապագան...։

Իմ ամբողջ մտավոր և հոգեկան զորությունը լարված էր դեպի չարը, դեպի անբարոյականը, դեպի վնասակարը։ Ես մի առանձին դիվական հրճվանքով ուրախանում էի, երբ արյունոտ գործը հաջողվում էր ինձ իմ սոսկալի ձեռնարկությունների մեջ։

Ինչո՞ւ այսպես փոխվեցա ես, ո՞ւր մնաց իմ հոգու քնքշությունը, ո՞րտեղ կորավ իմ բնավորության մեղմությունը...։

Ես գործում էի ոչ թե խելքով, ոչ թե գիտակցաբար, այլ մի տեսակ վայրենի բնազդումով, որ միայն գազաններին է հատուկ։

Խաբել՝ խաբելու համար, կողոպտել՝ հափշտակելու համար, սպանել՝ արյուն թափելու համար, ոսկի և արծաթ դիզել՝ միայն ունենալու համար,— դրանք էին այն անհագ բաղձանքները, դեպի որոնք մղում էր ինձ վայրենի բնազդումը։

Չարագործը մի տեսակ բարոյական խելագար է:— Այդ հիվանդության մեջ էի գտնվում ես։

Ես ոչ միայն մոռացել էի իմ անձը, այլ մոռացել էի և այն արարածներին, որոնք իմ սրտին խիստ մոտ էին։ Եվ մի անգամ