Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չիբուխ կամ ղեյլան են պատրաստում իրանց պարոնների ծխելու համար, և մի տեղ գնալու ժամանակ հետևում են նրանց։

Քավոր Պետրոսը մտավ մի բուխարեցի վաճառականի մոտ։ — Համեցեք, համեցեք ասելով,— նրան նստացրին սենյակի ամենապատվավոր տեղում։

Ես իսկույն պատրաստեցի չիբուխը, մաատուցանելով իմ պարոնին, խոնարհությամբ կանգնեցի սենյակի մի անկյունում, դռան մոտ և, ձեռքերս սրտիս դրած, սպասում էի, մինչև նա ծխե ու վերջացնե։ Բուխարեցին մի երիտասարդ վաճառական էր, որ բերել էր ահագին քանակությամբ Բուխարայի թանկագին մորթիք, մետաքս և զանազան տեսակ ապրանքներ։ Յուր վաճառքները ծախած, վերջացրած լինելով, նա միտք ուներ նրանց փոխարեն գնել իրանց երկրին հարմար մի քանի տեսակ եվրոպական և Ռռւսաստանի ապրանքներ, հետո վերադառնալ յուր հայրենիքը։

— Բերեցի՞ք, — հարցրեց նա քավոր Պետրոսից։

Քավոր Պետրոսը հանեց յուր ծոցից մի արծաթյա տուփ՝ ասելով.— երդվում եմ Օմարի և Աբուբաքրի գլուխներով, որ ոչ Ստամրուլի Սուլթանը և ոչ պարսից Շահը չունեն այսպիսի գեղեցիկ գոհարներ իրանց գանձարանում։

Լսելով Օմարի ու Աբուբաքրի անունները, ես հասկացա, որ քավոր Պետրոսը իրան ներկայացրել է որպես մահմեդական շիա աղանդից, որին և պատկանում էր երիտասարդ բուխարեցին։

— Ես ձեզ հավատում եմ, — պատասխանեց բուխարեցին ճշմարիտ է, լավ գոհարներ են, բայց թանկ եք գնահատում, շատ թանկ։

— Լավ բանը լավ էլ գինի կունենա,—պատասխանեց քավոր Պետրոսը։ — Բայց թող ես կույր աչքերով ներկայանամ Մուհամմդի դրախտում և թող հավիտյան զուրկ մնամ մեծ մարգարեի լուսապայածառ դեմքը տեսնելուց, եթե սուտ լինեմ ասում։ —Այդ պատվական գոհարները ես բոլորովին կես գնով եմ տալիս ձեզ։ Նա սկսեց արծաթյա տուփի միջից մեկ֊մեկ դուրս բերել փայլուն գոհարները, որոնք ճրագի լույսի առջև աստղերի նման վառվում էին։ Ես շլացած մնացի։ Ոչ սակավ շլացավ և երիտասարդ բուխարեցին, բայց վաճաոականական խորամանկությամբ յուր հիացմունքը թաքցնելով, պատասխանեց նա.

— Դուք հավատացնում եք, թե կես գնով եք տալիս, բայց ես