Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հո խելագար աղջիկ չեմ, ես շատ խելացի աղջիկ եմ։ Խելագարությունը չէր, որի պատճառով ես հարձակում գործեցի զինվորների վրա։ Ես սիրում էի նրան, այն երիտասարդին, որին դուք Սիբիր ուղարկեցիք։ Ես կամենում էի ազատել իմ սիրելիին։ Ո'չ, պարոն դատավորներ, դուք մի՛ հավատացեք, որ ես խելագարված եմ եղել։ Եվ միշտ խելացի էի, ինչպես այժմ։ Այդ հանցաքները ևս գործել եմ իմ առողջ դատողությունով։ Ինձ ևս աքսորեցեք սիրիր, ես ցանկանում եմ սիրելիս հետ միասին լինել։— Բայց դատավորները ինձ չհավատացին։ Ես շատ բարկացա, երբ իմ վճիռը կարդացին փոխանակ սիրիր ուղարկելու, վճռել էին՝ երեք ամիս նստացնել ապաշխարության տան մեջ։ Թեև ես վճռից գոհ չմնացի, այնուամենայնիվ, ինձ տարան այնտեղ։

— Բայց գիտե՞ս, Մուրադ, իմ սխալն ինչումն էր,— հարցրեց Նենեն, դառնալով դեպի ինձ։— Ես չպետք է ասեի, թե խելացի աղջիկ եմ և ամեն ինչ գործել եմ իմ կամքով, իմ հոժարությամբ։ Ես պետք է ասեի, թե խելագարված եմ եղել, չեմ հասկացել, թե ինչ եմ գործել։ Ես պետք է աշխատեի արդարացնել իմ վարմունքը և խնդրել, որ ինձ չպատժեն։ Այն ժամանակ կմտածեին, որ ես գիտությամբ եմ գործել և ցանկացած պատիժը կնշանակեին։ Ինձ կուղարկեին Սիբիր։ Բայց դատարանի մեջ, երբ աշխատում ես քեզ արդար ցույց տալ, մեղավոր են համարում։ Իսկ երբ ուզում ես քեզ գիժ ցույց տալ, խելացի են համարում, և ընդհակառակն։

— Ապաշխարության տան մեջ եղած ժամանակս,— շարունակեց Նենեն,— բժշկապետը մի քանի անգամ այցելեց ինձ։ Այնտեղ ես առաջին անգամ ծանոթացա նրա կնոջ հետ։ Նա ինձ համար զանազան բաներ էր բերում և ամեն կերպով հոգ էր տանում, որ ես հանգիստ լինեմ։ Թե՛ այր և թե կին խոստանում էին, որ իմ ապաշխարության ամիսները վերջանալուց հետո ինձ կնդունեն իրանց տանը և կպահեն ու կպահպանեն իրանց զավակի նման։ Բայց ես իմ վրա չէի մտածում, ես միշտ քեզ վրա էի մտածում։ Այդ էր պատճառը, հենց որ վերջացավ երեք ամիսը, ես փախա այնտեղից, որ բժշկապետի տնից ազատվեմ։ Առանց որևիցե պատրաստության, ես ճանապարհ ընկա քեզ մոտ գալու համար։ Սիբի՜ր, Սիբի՜ր. այդ անունը կրկնելով, շարունակում էի իմ ճանապարհը։ Խիստ սակավ էր պատահում, որ ես մի որևիցե բնակության հասնեի։ Ըստ մեծի մասին անց էի կացնում բացօթյա մարդիկ, տեսնելով իմ պատառոտած հագուստը, խառնված ծամերը, ցրտից և արևից սևացած