Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժամանակին տպագրված ռեցենզիաներից երևում է, որ ներկայացումը անցել է բավականին հաջող, հատկապես աչքի է ընկել քավոր Պետրոսի դերակատար Ա․ Վրույրը։ ԳԱ գրականության և արվեստի թանգարանը դրամատուրգիայի ֆոնդում պահպանվում է նույն այս պիեսի ձեռագիր օրինակը (բաղկացած 128 էջից), որը «բեմին է հարմարեցրել Ա. Քաջունհն» (նույն ինքը Արամ Վրույրը)»։

Այնուհետև 1915 թվականի «Մշակի» 63-րդ համարում տպագրված մի րեցենզիայից իմանում ենք, որ այս վեպը պիեսի է վերածել նաև դերասան Հովհաննես Զարիֆյանը և նույն թվականի մարտի 28-ին ներկայացվել Բաքվի հայ դերասանական ընկերակցության կողմից։ Գլխավոր դերերը կատարել են՝ Հ. Զարիֆյան - Բավոր Պետրոս և Օ․ Գուլազյան - Նենե։ Ինչպես պատմում է Օ․ Գուլազյանը, այս պիեսը խումբը տարել է գաստրոլի, որը ներկայացվել է Կարսում և մի շարք ուրիշ վայրերում։