Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխանեց նույնպիսի մի դեռևս իրան անհասկանալի այլազգի բառով։

— Կուրսը օթռազոննոսթ է,— ասաց նա։

Նրա խոսակիցը չհասկանալով, թե ի՞նչ ասաց նա` կրկնեց յուր հարցը.

— Ապա ատեստաթը ի՞նչ է։

Տիկին Բարբարեն այս անգամ բոլորովին շփոթվեցավ և չգիտեր, թե ի՞նչ ասե։

— Ատեստաթն էլ չին կուլի,— պատասխանեց մի կին, ազատելով Բարբարեին այդ դժվարությունից։

— Գանա աղջկերքն էլ ին չին ստանում,— հարցրեց առաջինը:

— Բաս ինչի՞ համար են կարդում,— պատասխանեց տիկին Բարբարեն։

Պառավները զարմացան և իրանց սրտերում սկսան նախանձել տիկին Բարբարեի բախտի վրա, որ չինովնիկ աղջիկ ունի։

— Ապա կար ու ձև, օրինակ. թասակրավի, լեչաքնիր նխշիլ, սուփրա գործիլ, ուրիշ էնպիսի բանիր էլ սորվեցնում ի՞ն զավոդում,— հարցրին տիկին Բարբարեից։

— Թասակրավին ու լեչաքն նրանց պետքը չին, նրա համավուր նրանք շլապեք ին ծածկում,— պատասխանեց տիկին Բարբարեն,— ու կար ու ձև էլ ի՞նչ կոնին։

— Բաս աղջիկը առանց դրանք գիդենալու վո՜ւնց կարա օջախ ու տուն պահի ու վուրդիք մինձացնի։

— Նրանց շուրիրը մոդնի շուրիր ին՝ կարած, հազիր մաղազիեմեն ին առնում, էնդի փրանցուզի կնկտիք ին կարում։

— Մաշ վուր ջուրը մե տեղեմեն մաշվում է, ան պատռվում է, էն էլ պիտի մաղազումն կարկտնիլ տա՞ն։

— Է՜հ, քու հորն ողորմի, դուն հենց գիդիս նրանք իրանց շուրը էնքան պիտի հագնին, ինչկլի մաշվի ան պատռվի՞. չէ՛, գեթաղվա, նրանք չուստ-չուստ փոխում ին, էնդուր վուր պիտի մոգի հիտ ժաժ գան։

Հյուրերի մեջ կար մի պառավ կին, որ ուշադրությամբ լսում էր նրանց, դա Աղա-Մամադ խանի Թիֆլիս գալու տարին տասնևհինգ տարեկան աղջիկ էր եղած և հազիվ ազատվել էր ներքինի պարսկի գերությունից, նա միշտ սիրում էր պատմել այն ժամանակների դժբախտությունները և գովաբանել հին կյանքի չափավորություններն ու անմեղությունը։ Այդ պառավի անունն էր Մարիամ։

— Էտպես է,— տիկին Բարբարեի խոսքը կտրեց Մարիամը։ — Հիմի դիփունանքն էդ անիծած մոգի ետնեն ին թրև գալի, եփոր մոդեմ