Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իվանիչը՝ վեր կենալով նստած տեղից և դառնալով դեպի օրիորդը ձեռքը սրտին դնելով,— միայն մեծ հանցավորը Սիմոն Յագռրիչն է, որ չէր հայտնել ինձ, թե պարոն Կուզմինը ձեզ նման հասուն և արժանավոր դուստր ունի։ Ներեցեք, խնդրեմ, ես քաղաք հասածիս պես ձեզ համար այնպիսի դերիացուք կճամփեմ, որ ամենքի նախանձը շարժեք։ Օրիորդը իր շնորհակալությունը հայտնեց՝ գլուխը խոնարհեցնելով։

— Ի՞նչ եք անհանգստացնում դյադուշկին,— սաստեց նրանց Կուզմինը:

— Ո'չ, պարոն Կուզմին, — նրա ձեռքը բռնելով ասաց Ճանճուր Իվանիչը,— դուք վշտացնում եք ինձ, մենք արդեն հասարակ ծանոթներ չենք, այլ մոտիկ բարեկամներ, ձեր բոլոր պիտույքները հոգալն այսուհետև լինելու է ինձ համար ընտանեկան պարտավորություն։ Կուզմինը հրճվելով գրկեց ճանճուր Իվանիչին,

— Ախ, դուք բարի ծերունի,— բացականչեց նա։— Ես արժանի չեմ ձեր այսչափ ազնվահոգությանը։

Խոսակցությունը գնալով եղավ ընդհանուր։ Ճանճուր Իվանիչը որսին բոլորովին տիրացած էր համարում։ Բայց տակավին գործ էր դնում յուր սովորական մարդահաճության զենքերը։ Սիմոն Յագորիչը նույնպես մի փոքր քաջալերվելով ինժեների դյուրին անձնատուր լինելուց, շուտ-շուտ էնֆիայից ճարակ էր տալիս յուր քթին՝ մեծ բավականությամբ։ Նրանք նշմարելով, որ բավական նստեցին, Ճանճուր Իվանիչը խնդրեց ինժեներին, թե նրա հետ առանձին խոսելիք ունի։

Կուզմինը վեր կացավ, նրանք մտան կից սենյակը։

Ճանճուր Իվանիչը կարդաց մի ամբողջ գայլի շարական և վերջացրեց այս խոսքերով․

— Դուք, պարոն Կուզմին, իբրև այս քաղաքում մի նորեկ մարդ, ձեր ծախսերից մի քիչ թեթևանալու համար, խոնարհաբար խնդրում եմ, ընդունել ինձնից այս չնչին գումարը։

— Խնդրեմ, խնդրեմ, Ճանճուր Իվանիչ,— խոսեց Կուզմինը հրաժարվելով, — ես իմ ծախսերի համար ոչինչ նեղություն չունիմ:

— Բայց և այնպես, սև օրվա համար պետք կգա։

— Ես չեմ կարող ընդունել։

— Ես գիտեմ, որ դուք այնքան իստակ մարդ եք, որ իմ այսպիսի մի առաջարկությունը վշտացնում է ձեզ, բայց դուք աչքի