Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իրենք մանեթով,— մյուս կողմից պատասխանեց տիկին Բարբարեն։

Թեյի գրվանքան առնված էր տասը մանեթով։ Բայց երեք մանեթի ձայնը լսելիս դարձյալ ճանճուր Իվանիչի դեմքը մռայլվեցավ, որովհետև նրա կյանքում վեց աբասանոցից ավել թեյ նրա տուն չէր մտած։

Սամիլ Պետրովիչը նկատելով, որ թեյի հարցը լավ ընդունելություն չգտավ լսողներից, խոսքը փոխեց.

-Կիրակի օրը դուրս էկած կուլիք, էտենց չէ՞,— հարցրեց նա։

-Հա՛, կիրակի առուտեհան դուրս էկանք,— պատասխանեց ճանճուր Իվանիչը։

-Ճամփին խոմ շատ շուք չէ՞ր։

-Ի՞նչ շուք մարդ մրսում է. խալխը հենց ջանիքը նեժնի ունեին պահած, մե քիչ արև ըլելիս, ասում ին շուք է շուքն ի՞նչ է, մարգի ջանը պիտի ղայիմ ըլի, վուր շուքին էլ դիմնա, ցրտին էլ։

Օրիորդ Սոֆիին ձանձրացրեց դրանց խոսակցությունը, մանավանդ ճանճուր Իվանիչի նկատողությունները շոքի մասին փոքր ինչ թուլացրին նրա հույսերը ամառանոց գնալու մասին։ Նա վեր կացավ և դուրս գնաց պատշգամբ ու սկսեց նայել դեպի շուկան։

-Էլ ի՞նչ բարին հարցնինք,— խոսեց Սամիլ Պետրովիչը, -հա՛, միր Սերգեյին տեհա՞ր էնտեղ։

-Սերգեյին իս ասո՞ւմ, ա՜յ աստուծ վուշ գիտենա նրա գլուխը, հա՛, տեհա,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը մի փոքր գունաթափությամբ։

-Ի՞նչ է շինում։

-Ղազախի ձիաների խոտը փոդրաթով ունե վիր կալած։

-Շահի բիստի ունի՞ ձեռքում։

-Ի՞նչ գիդիմ, աթմորթու բանը սատանեն է խաբար։

-Լավ, էս էլ էտենց․ ասա՛, տեհնիմ՝ էրկաթե ճամփեն ինչկլի ո՞ւր ին բերի։

-Քութայիսեմեն անցին կացրի։

Ճանճուր Իվանիչը բոլորովին հոգնեցավ շատախոս Սամիլ Պետրովիչի հարցմունքներին պատասխանելով։ Եվ կամենալով նրան խոսել տալ, ինքը մի այսպիսի հարց առաջարկեց.

-Ասա՛, տեսնիմ, Սամիլ Պետրովիչ, քաղաքում ի՞նչ նուր խաբար կա։

-Նուր խաբար իս ուզո՞ւմ. Վ... ովը քվիրը մարդու էրիտ։