Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ լուրն իսկապես շարժեց տիկին Բարբարեի հետաքրքրությունը, և նա կամեցավ գիտենալ այդ մասին մանրամասն, այդ պատճառով հարցրեց.

-Վ․․․ովը քվիրը մարդու էրիտ, հա՜, ու՞մ։

-Ղ․․․ովի տղին։

-Էտ լավ է, լավ փեսա է ճանգի,— ասաց տիկին Բարբարեն։

-Լավ է, մագրամ յառսուն հազար մանեթ վրեն դրից, ինչկլի բանը գլուխ էկավ։

-Յառսուն հազար մանե՞թ,— զարմանալով հարցրեց Ճանճուր Իվանիչը։

-Հա՛, էտքան փուղին մի կտքան էլ բաժինք կուլի, գիդի՞ս,— կրկնեց Սամիլ Պետրովիչը։

-Քոլ տուտուց հե՛րն անիծա՜ծ,— խոսեց Ճանճուր Իվանիչը բարկանալով,— էտքան փուղ աղջկան տալ կուլի՜, էտ ի՞նչ բան է։

-Լավ, ինչի՞ է տուտուց,— նրա խոսքը կտրեց տիկին Բարբարեն,— փուղ ունի, տալիս է. հետո գիդի՜ս փեսեն ի՛նչ տղա է։

-Ի՞նչ տղա է, էգուց էլօր յառսուն հազար մանեթը բոլ-բոլ կու մսխե ու փուղ դաղողի հերն ու մերը ուշունց կուտա,-ասաց Ճանճուր Իվանիչը։

-Ինչի՜, գժվիլ է՞,— կրկնեց կինը։

-Մուֆթա փուղը ում ձեռը տաս, կու գժվի։

-Լավ, ջեր դրանք թող մնան,— նրանց խոսքը կտրեց Սամիլ Պետրուվիչը,— մագրամ մարդ պիտի էնպես կամուրջ շինե, վուր ուրիշն էլ կանենա անց կենա։ Ասինք թե նրա հերը մե սկուպոչ մարդ էր, վուչ ինքը կուտեր, վուչ ուրիշին կուտացներ, իր կինքումը մե աղքատի կոպեկ տված չկա, ընկերներին կողոպտեց, ուսումնարանի ու էգեղեցու փուղիրը կերավ, էտպեսով մոդ արավ, մոդ արավ, իժում գոռբագոռ էլավ ու վուրթիկերանցը մինձ դովլաթ թողից։ Հերը տարիներով մե քաղաքի արխալուղով էր չոլա գնում, հիմի կի տղեն տարենը էրկու հազար մանեթ հենց փերշաթկի փուղ է տա լիս։ Էտպես մուֆթա փուղը հալբաթ էնքան կուտան փեսին։ Էն էլ հայ էշեր, գլուխը քարը, հաչ էլ չէ՛։

-Լավ, ասինք թե նա մուֆթա փուղ ունե (գլուխն ուտե իրա փուղը), այնումը չի գցում ու տալիս է, բաս խիղճ քասիբ-քուսուբն ի՞նչ անե։ Չէ՞ վուր նրանք էլ աղջիկ ունին, նրանք էլ փեսա գուղին,- խոսեց տհաճությամբ ճանճուր Իվանիչը։

-Քեսիբն էլ իրա գորա թող տա,— պատասխանեց տիկին Բարբարեն,— շատ չունե, թող քիչ տա։