Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ որ ձեզանից մեկը թողնելու լինի պատերազմի դաշտը, այն ժամանակ աստված կզայրացնե կնոջ սիրտը, որը կանգնած չադրի մուտքի առջև, կընդունե իր տղամարդին այս խոսքերով. «Գնա՛, հեռացի՛ր, դու իմ այրը չես։ Ի՞նչու չեն տեսնվում քո վերքերը, ի՞նչու դու մենակ դարձար, ո՞ւր են քո ընկերները. հեռացի՛ր, նա իմ այրը լինել չէ կարող, որ անպատվեց իր զենքերը». Չկա մի ավելի դառն բան, քան կնոջ հանդիմանությունը, բայց աստուծո զզվանքը սարսափելի՜ է։

Սուրբ կրոնի թշնամիների արյունի հոսումը հաճելի է տեր ի առջև։ Անհավատների ավերակների ծուխը նա ընդունում է որպես մի ողջակեզ, որից մուխը ուղիղ բարձրանում է դեպի հավիտենականի աթոռը։ Կոտորեցե՛ք, որքան կզորեն ձեր բազուկները, այրեցե՛ք, որքան կարող եք դուք։ Եվ ձեր կոտորածների արյունի յուրաքանչյուր կաթիլի համբարքով դուք կստանաք մի-մի հուրի[1] աստուծո ջեննաթի մեջ։

Մե՛ծ է ուղղափառների աստվածը և բացի նրանից չկա մի ուրիշը։

Եթե ձեր վեր առած գերիներից՝ ձեր սրտերին հաճելի կլինի ընտրել կնիկներ կամ աղջիկներ հարճ անելու մտքով, եթե դուք ծառայացնելու համար կընտրեք պատանի ստրուկներ ձեր ձեռքը ընկած գավուրներից, աստված չէ արգելում ձեզ, միայն այն ժամանակ, երբ նրանք կընդունեն Իսլամը։ Իսկ եթե հաստատ մնացին իրանց մոլորության մեջ, ձեզ թույլ է տրվում սպանել։ Զուգավորությունը ուղղափառի մի անհավատի հետ, արգելում է աստված։ Իսկ ծերերին, թե նրանք կին լինեն և թե այր, խնայել չկա. Անհավատությունը նրանց մեջ ամրացած է իրանց ցամաք ոսկորների նման։

Արդար եղե՛ք ավարի բաժանման մեջ և ձեզանից ամեն մեկը թող չզրկե իր ընկերներին: Մի՛ մոռանաք աստուծուն բաժին հանել ձեր կողոպուտից, որովհետև նրա հրեշտակները ննույնպես պատերազմելու են ձեզ հետ։ Խնամք տարեք, եթե մեկը ձեզանից հիվանդ լինի կամ վիրավոր, որովհետև դուք ամենքդ եղբայրներ եք այդ սրբազան դրոշի տակ»։

Դեռևս երկար խոսում էր Շեյխը, կանգնած իր ամբիոնի վրա,

  1. Հուրի նշանակում է հավերժական կույսեր, որ ստանում են Իսյամի արգտրները աստուծո դրախտի մեջ. որպես վարձատրություն, այս հրաշագեղ նիմֆահերից ավեյի մեծ բաժին ունեն նահատակները։