ասում էր՝ չէ՛, չպիտի բերես, ես ինձ կխեղդեմ, ասում էր, երբ նոր կնիկ կբերես։ Դա մեղք չէ՞․ Խուրշիդի նմանը ո՞րտեղ կա։ Էլ ի՞նչ պետք է նոր կնիկը։
Սառայի համար փոքր առ փոքր պարզվում էր մթին հանելուկը։
— Խուրշիդի նմանը ոչ մի տեղ չկա,— պատասխանեց նա,— բայց դու այն ա՛սա, Ջավո, ի՞նչ նոր կին է ուզում բերել աղան։
— Ջավոյի տիկինը կմեռնի, երբ աղան նոր կին կբերե, և Ջավոն էլ նրանից հետո շատ չի ապրիասաց աղախինը և նրա աչքերը լցվեցին արտասուքով։
— Ախար ումը պետք է բերե,— կրկին հարցրեց Աառան, համբերությունը հատնելով։
— Դու այն հարցրու, թե տիկինը ինչ բանի համար ուղարկեց քեզ մոտ Ջավոյին, այն ժամանակ Ջավոն քեզ կասե, թե ումը կբերե։
— Լավ, ի՞նչ բանի համար ուղարկեց։
— Երբ գիշերը կռվեցին, առավոտը տիկինը ասաց. Ջավո, կգնաս մեր Խաչո քիրվայի տունը, Սառային շատ բարև կանես, քեֆը կհարցնես ու կասես... (Ա՜խ, ես մոռացա, որ քո քեֆը հարցնեի)։
— Վնաս չունի։ Ի՞նչ ասաց տիկինը։
— Տիկինը ասաց, Սառային կկանչես մի ծածուկ տեղ ու կասես... (Դրա համար էի քեզ կանչում այն ծառերի տակը, այնտեղ ծածուկ էր)։
— Այստեղ էլ ծածուկ է, մեզ ոչ ոք չի լսում։ Ի՞նչ ասավ տիկինը։
— Տիկինը ասաց, որ դուք Ստեփանիկին շուտով հեռացնեք և մի ուրիշ երկիր տանեք։ Թե որ մարդիկ չունեք, ասաց տիկինը, ես մարդիկ կտամ, որ տանեն, և ուր որ ուզում եք, այնտեղ հասցնեն։ Առավոտը ջեր չէր լուսացել, այդ խոսքերը ասաց տիկինը։ Երդվիր, ասաց, Ջավո, որ բերնումդ կպահես և ուրիշին չես ասի։ Ջավոն երդվեցավ։
Հետո աղջիկը պատմեց, թե տիկինը սպառնացավ, որ կսպանե Ջավոյին, եթե մի ուրիշ մարդու հայտնելու լինի այդ գաղտնիքը և ավելացրեց, թե ինքը շատ է վախենում տիկնոջից, որովհետև նա կարող է սպանել, թե ինքը իր աչքով էր տեսել, որպես նա մի օր սպանեց սպասավորներից մեկին, բայց թե ի՞նչ բանի համար էր, Ջավոն այդ չի ասի... Բայց խեղճ Սառան չլսեց վերջին խոսքերից և ոչ մեկը։ Ստեփանիկի անունը լսածին պես, կարծես, կայծակով