կապանքներով ամրացրած, և որոնց վրա անգլիական տառերով դրոշմված էին «Պերսիա» և «Թեհրան» բառերը։ Քարավանը ըստ մեծի մասին ուղևորվում էր գիշերով։ Հաջի Միսաքը ասում էր, որ նա չէ ցանկանում ցերեկվա տոթերի ժամանակ իր ջորիները հոգնեցներ։
Փարվանի մեջ կար մի երկրորդ անձնավորություն ևս, որ իրան կոչում էր Մելիք—Մանսուր, դա վաճառական էր, և իր ասելով պարսկաստանցի հայ։
Վերջին 20—30 տարիների ընթացքում պարսից կառավարությունը, բավական մեծ վերանորոգություններ անելով զենքերի փոփոխության մեջ, և նրանց եվրոպական ձևի վերածելով, հայերի առջև բացվեցավ վաճառականության մի նոր ասպարեզ, որոնք սկսեցին հայթայթել կառավարությանը պահանջված զենքերը։ Մելիք—Մանսուրը այս տեսակ վաճառականներից էր և ջորիների կրած ծանր արկղները նրան էին պատկանում։ Մաքսատներում առանձին ուշադրություն չէին դարձնում այդ արկղների վրա, որովհետև իբրև տրանզիտ ապրանք, պետք է անցկենային Պարսկաստան։ Այս տեսակ ապրանքների փոխադրությունը Տրապիզոնի, Արզրումի և Բայազեդի ճանապարհով դեպի Պարսկաստան մի նոր բան չէր։
Մելիք—Մանսուրը կլիներ 36 տարեկան, նա բավական համակրական դեմք աներ, նրա միշտ ուրախ, միշտ ծիծաղկոտ բնավորությունը և փոքր ինչ շաղակրատ լեզուն մի առանձին կյանք էին տալիս այդ մարդու անվերջ խոսակցություններին հաջի Միսաքի հետ, մանավանդ երբ նա սկսում էր պատմել իր կյանքի հետաքրքիր արկածները, որ կատարվել էին հեռավոր աշխարհներում։ Հարավանի ճանապարհորդության միակերպ ձանձրույթը փարատելու համար այս տեսակ խոսակցությունները անհրաժեշտ են լինում։ Ավելի հետաքրքիր էր այդ հայոց «թափառական հրեայի» ձախ ձեռքի երեք մատերի կտրվելու պատմությունը, որ պատահել էր Հնդկաստանում մի կռվի մեջ, որ նա ունեցել էր վայրենիների հետ։
Մելիք—Մանսուրը խոսում էր շատ արևելյան և արևմտյան լեզուներով, և իր ամբողջ կյանքում մարզիկների հետ զարկվելով, գիտեր նրանց բոլոր խորամանկությունները, գիտեր, թե ինչպես պետք է վարվել մարդու հետ։ Եվ այս պատճառով, նա ներսից այն չէր, ինչ որ երևում էր դրսից։ Այսուամենայնիվ, հաջի Միսաքը մի առանձին հարգանքով էր վերաբերվում դեպի այդ խորհրդավոր