Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջին անցքերից Վարդանը տեղեկություն չուներ։ Նա չգիտեր, թե գեներալ Տեր-Ղուկասովի զորքերը տեղեկատվության ժամանակ ինչեր պատահեցան։ Նա չգիտեր ալաշկերտցոց թշվառ գաղթականությունը և այդ գաղթականությունը առաջ բերող տխուր պատճառները։

Անցքերը ամենակարճ ժամանակի մեջ զարմանալի փոփոխություն ստացան։

Վարդանը, երկու և կես ամիս առաջ, շղթայակապ, թուրք զինվորներով շրջապատված, ծերունի Խաչոյի տնից տարվեցավ թուրքաց զինվորական գործակատարի մոտ։ Դեռ չհասցրած, ճանապարհին վրա հասան Վարդանի երկու ծառաները՝ Սաքոն ու Եղոն և մի հանդուգն կռվից հետո կարողացան ազատել իրանց տիրոջը։ Նույն կռվի մեջ վերք ստացավ Վարդանը և համարյա իր ծառաների ձեռքի վրա տարվեցավ ռուսաց հողի վրա, Սուրմալու գավառը հայոց մի գյուղի մեջ: Հազիվ մի փոքր առողջացել էր նա, որպես կամավոր մտավ հայոց միլիցիայի մեջ: Նույն ծառայությունը առեցին և նրա երկու ծառաները՝ Սաքոն և Եղոն։ Դրանք Բայազեդի պաշարման ժամանակ երկուսն էլ սպանվեցան։ Բայց ի՜նչ հնարքով դուրս եկավ Վարդանը բերդից,— այդ մենք գիտենք։

Այժմ տխուր և միայնակ մտավ նա այն հովիտը, ուր գտնվում էր Օ... գյուղը։ Ի՜նչ տեսարան էր ներկայացնում այդ հովիտը մի քանի շաբաթ առաջ։ Ո՜րքան կենդանի և գեղեցիկ էին այնտեղի դաշտերը, ձորերը և կանաչապատ լեռները։ Հովտի ամբողջ տարածությունը, պատած հասունացած հունձքի արտերով, ծփում էր, ալեկոծվում էր ոսկեղեն ծովի նման։ Լեռների կուրծքի վրա, մրջիմի նման ցրված, արածում էին անասունների հոտերը։ Անուշ և քաղցր մեղեդիներով լսելի էր լինում անհոգ հովիվի սրինգի ձայնը։ Հարուստ բնությունը և աշախատասեր մարդը, ձեռք ձեռքի տված, արտադրում էին երկրի հրաշալիքը։ Իսկ ա՜յժմ,— այժմ ամեն ինչ փոխվել էր։ Այժմ հովտի ամբողջ տարածությունը ներկայացնում էր մի սգավոր անապատ։ Երակը հրդեհել էր և չափել էր հունձքի բոլոր արտերը, ծածկելով դաշտերի անհուն մակերևույթը սև մոխիրով։ Ո՜վ էր գործել այդ չարությունը, ո՜վ էր ոչնչացրել մշակ մարդու արդյունաբերությունը, որի վրա թափվել էր այնքան շատ քրտինք և աշխատություն։ Վարդանը դժվարանում էր հասկանալ։ նա աչք էր դարձնում մի ժամանակ գեղեցիկ մարդաշատ գյուղերի վրա. դրանք նույնպես ներկայացնում էին մի-մի մոխրի կույտեր, այստեղ ևս կրակը և հրդեհը թողել էին իրանց