Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ որ նա սիրում էր ուտել, պետք է խոսեին, ինչ նա սիրում էր խոսել, պետք է խոսեին, երբ նա էր քնում, պետք է վեր կենային երբ որ նա էր վեր կենում, մի խոսքով՝ նրա ճաշակը ամենի ճաշակն էր, նրա խելքը ամենի խելքն էր...

Ամեն առավոտ, երբ նա գնում էր բազար, առնում էր ճաշի և ընթրիքի համար այն պաշարները միայն, որ ինքը սիրում էր ուտել, և ամեն օր, խիստ սակավ բացառությամբ, պատրաստել էր տալիս միևնույն կերակուրները։ Այսպիսով կարելի էր զզվել, կարելի էր ախորժակը կորցնել, բայց ի՞նչ փույթ, երբ աղան սիրում էր մի շաբաթ շարունակ խաշ ուտել, մի շաբաթ տոլմա կամ քուֆթա ուտեր երբ տրտունջ էր բարձրանում՝ «Ա՜խ, էդ ի՜նչ է, ամեհ որ միևնույն խաշը, միևնույն սխտորը... մեռա՜նք ուտելով».․. սովորական պատասխանը լինում էր. «Ինչո՜ւ ես չեմ մեռնում»։ Նա ամեն ինչ փորձում էր իր «եսի» տեսակետից, ինչ որ նրա «եսին» չէր վնասում, ուրիշին էլ չէր կարող վնասել, ինչ որ նրա «եսի» համար լավ էր, ախորժելի էր, պետք է ամենի համար լավ լիներ։ Ահա՛ այդ է եսականության ճիշտ պատկերը, որ երբ խառնվում է բռնակալության հետ, ստանում է հրեշավոր կերպարանք։

Մասիսյանը կատարելատիպն էր այդ պատկերի։ Մասիսյանի տնտեսության մեջ բոլոր սովորությունները մնացել էին իրանց նահապետական պարզությամբ։ Դանակը և պատառաքաղը դեռևս մուտք չէին գործել նրա սեղանի վրա. նա հացը դանակով կտրելը մեղք էր համարում։ Ամեն թանձր կերակուր ուտում էին ձեռքերով, միայն ջրալի կերակուրների համար գդալ էր գործածվում։ Ադան միշտ մենակ էր ճաշում, և այն ժամանակ, երբ տանը հյուրեր չկային, բայց հյուրեր նա միշտ ունենում էր, օտարների վերաբերությամբ նա ժլատ չէր. «Հացը շատ բան կարող է շինել»... — ասում էր նա սովորաբար։ Բայց բանն այն է, որ հյուրերին ևս միևնույնն էր ուտեցնում, ինչ որ ինքն էր սիրում։ Մասիսյանի տան ամեն օրվա խաշը և քուփթան առակ էր դարձել։ Ստեփանը սկզբում հոր հետ էր ուտում, երբ նոր ավարտել էր և նոր էր դարձել։ Թիֆլիսից, բայց այն օրից երբ նա իր հորը ատելի դարձավ, հետևապես և գրկվեցավ նրա սեղանից։ Նա ուտում էր այնուհետև մոր հետ, որը իր աղջիկների հետ առանձին սեղան էր նստում։ Ասիական սովորություններից առաջ եկած այդ առանձնությունից մի բախտ էր ամեն վայելչությունից զրկված գերդաստանի համար։ Տիկին Մարիամը երբեմն իր զավակների աղաչանքին զիջանելով, գաղտնի պատրաստել էր տալիս մի կերակուր, որ