Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են խոսակցությամբ և իր վրա չեն նայում, լճակից լեցրուց մի ահագին կուժ ջրով և հանկարծ վրա վազելով, բոլորը միանգամով թափեց Միքայելի վրա:

Միքայելը շփոթվեցավ։ Հռիփսիմեն հեռվից ծիծաղում էր. Լավ լողացար, վաղուց չէիր լողացել, իսկ Գայանեն հանգրստացնում էր նրան, աշխատելով թրջված հագուստը ցամաքացներ

Վնաս չունի, վարդավառ է, էսպիսի ժամանակներում չեն բարկանում։

— Չէ′, ես նրա համար չարեցի, որ վարդավառ է,— խոսեց Հռիփսիմեն, չդադարելով իր ուրախ ծիծաղից— ես Միքայելին լեղացրի, որ գնա իր նոր շորերը հագնե, չէ իմանում, որ էսօր տոն է։

Միքայելը ամոթահարվեցավ իր անտեղի վրդովմունքի պատճառով և դառնալով դեպի Հռիփսիմեն՝ հարցրուց.

— Դու ի՞նչ գիտես, որ ես նոր շորեր ունեմ։

— Գիտեմ... գիտեմ, թե որտեղ էլ պահել ես, ուզում ես գնամ դուրս բերեմ։

Եվ նա առանց Միքայելի պատասխանին սպասելու, սկսեց վազել դեպի նրա խուղը, որ շատ հեռու չէր. Միքայելը վազեց նրա ետևից, որ արգելե իր պահուստը երևան հանելուց» իսկ կաղլիկ Գայանեն չկարողանալով նրան հասնել, հեռվից կանչում էր իր քրոջը, որ ետ դառնա։ Բայց Հռիփսիմեն արդեն գտնվում էր «խորթանոցի» մեջ և շտապով քրքրում էր այնտեղ ածած անպետք մթերքը, որի մեջ պահված էր Միքայելի նոր հագուստը։

Միքայելը բռնեց նրա ձեռքից, աշխատում էր արգելել, բայց Հռիփսիմեն ընդդիմանում էր։ Երկուսն էլ երկար քաշքշում էին միմյանց։ Այդ միջոցին մի քանի անգամ նրանց ձեռքերը հանդիպեցին միմյանց, մի քանի անգամ նրանց գլուխներր շփվեցան միմյանց հետ, և ամեն անգամ երկուսի համար ևս անբացատրելի մի դող ցնցում էր նրանց քնքուշ ջղերը...

— Դու ինչո՞ւ ես ցանկանում, որ ես հագնված լինեմ,— հարցրուց Միքայելը, թույլ տալով, որ նա անե, ինչ որ ուզում է.

— Այս նոր շորերի մեջ դու լավ ես երևում, շատ լավ ես երևում..— ասաց փոքրիկ աղջիկը հազիվ լսելի ձայնով, որ կտրատվում էր սրտի բաբախումից։ — Որ էդպես է, քո խաթրու կհագնեմ պատասխանեց Միքայելը անմեղ ժպիտով։

— Դե՛, հագիր, ես գնում եմ։