Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՋԱԼԱԼԵԴԴԻՆ

«Ջալալեդդին»-ը առաջին անգամ լույս է տեսել «Մշակ»-ում, 1878 թ., այնուհետև այդ լրագրից արտատպվել և առանձին գրքով հրատարակվել է 1884 թ., Մոսկվայում:

Դրանից հետո «Ջալալեդդին»-ը հայերեն, ռուսերեն և այլ լեզուներով ունեցել է բազմաթիվ հրատարակություններ: Այսպես, օրինակ, «Ջալալեդդին»-ը տպագրվել է նաև 1890 թ. Մոսկվայում, Մ. Բարխուդարյանի տպարանում, 1905 թ.` Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարանում, այրի Աննայի հրատարակությամբ, և 1937 թ.` Ալեքսանդրիայում: «Ջալալեդդին»-ը ռուսերեն, Ն. Բահատրյանի (Բագատուրով) թարգմանությամբ, Յու. Վեսելովսկու առաջարանով, լույս է տեսել 1893 թ. Մոսկվայում և ապա` 1912 թ.: Բացի այդ տպագրություններից, այն զետեղվել է Մաքսիմ Գորկու խմբագրությամբ 1916 թ. լույս տեսած «Հայ գրականության ժողովածուի» մեջ:

1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակաշրջանի արտացոլումը հատուկ տեղ է գրավում հայ տաղանդավոր վիպասան Րաֆֆու ստեղծագործության մեջ, որովհետև նա այդ շրջանում գրեց իր լավագույն և բնորոշ երկերից «Ջալալեդդին»-ը և «Խենթը», որոնց մեջ հատուկ ուժով դրսևորեց թուրքական դաժան լծից արևմտահայությանն ազատագրելու առաջավոր գաղափարախոսություն ու ավելի խորացրեց իր ռուսական կողմնորոշումը: Եթե մինչ ռուս-թուրքական պատերազմի շրջանը Րաֆֆին զբաղված էր «Հարեմ», «Ոսկի աքաղաղ», «Ուխտյալ միանձնուհի», «Զահրումար» և այլ գրվածքների հեղինակմամբ, ապա ռուս-թուրքական պատերազմի ժամանակաշրջանում նրա համար գլխավոր խնդիրը դառնում է արևմտահայության ազատագրության հարցը:

Րաֆֆին իր այդ երկերում բազմակողմանի կերպով քննության է առնում հայ ժողովրդի, մասնավորապես արևմտահայության ազատագրության խնդիրը: Խոսելով հայ գրականությանը մատուցած իր ծառայությունների մասին, Րաֆֆին արդարացի կերպով նշել է այն հանգամանքը, որ իրենից առաջ ոչ ոք արևմտահայության կյանքը չի նկարագրել վիպասանության մեջ: Հիրավի, Րաֆֆին առաջինը