Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն քաջազնուհիներից շատերը, որոնք բռնաբարության բարոյական մահը սրբեցին իրանց արյամբ...։

Վիրավոր առյուծր վերջին անգամ բաց արեց աչքերը, նայեց Ասլիի վրա, նայեց քույրերի և եղբոր վրա, և փակեց նրանց...: Մի «ա՜խ» եղավ նրա վերջին խոսքր...։

«Դու իմ վրանիս տակն ես մեռնում, ո՛վ քաջ, և իմ վրա ես թողնում վրեժխնդիր լինել քո մահվան համար — Մրստոն կկատարի այդ»...— ասաց նա հառաչելով և գրկեց մեռնողի գլուխը։