Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հիմա կտրենք,—ասաց պատանին` ոգևորվելով քրոջ խոսքերեն։

Նրանք շարունակեցին գործը: Կես ժամից հետո գերանի կտորը գլորվեցավ գետին։

— Վա՜յ... վա՜յ... ոտս...—կոչեց պատանին մորմոքելով:

Քույրը թեև շուտով հեռացրուց փայտի կտորը, որ ընկավ եղբոր ոտքի վրա, այսուամենայնիվ նրա ցավը սաստիկ էր. Սանդրոն երկար չէր դադարում մորմոքելուց։

— Վա՜յ, քոռանամ... էդ ի՜նչ էլավ,—կոչեց օրիորդը, տեսնելով, որ եղբոր բթամատից արյուն էր հոսում։

Նա պատռեց յուր մաշված առաջակալից մի կտոր և իսկույն փաթաթեց վերքը։ Արյունը դադարեց, բայց Սանդրոն դեռ անհանգիստ էր։ Նա վեր կացավ և կաղկղալով մտավ խրճիթը։

Բայց կտրած փայտը ճղոտելու համար պետք էր տապար: Օրիորդը տարավ սղոցը հետ տվեց Օրիորդին և քանի րոպեից հետո դարձավ տապարը ճեռին։ նա հագուստի թևքերը վեր քաշեց և սկսավ կամաց֊կամաց մանրել փայտը։

Գ

Գիշերը մութն էր և ցուրտ։ Ձյունն սկսել էր նորից մաղել։ Քամին սաստիկ փչում էր և ձյունի հոսանքը զարկելով խրճթի թղթով պատած լուսամուտներին, սարսափելի ձայներ էր հանում։

Խրճթի մի անկյունում, պատումը փորած վառարանի մեջ, աղոտ-կանաչագույն լուսով պլպլում էին փայտի մի քանի կտորներ, որոնց լույսը թույլ կերպով ծավալվում էր այդ մռայլոտ բնակարանի մեջ։ Երբեմն քամին շվացնելով ներս էր վազում վառարանի ծակից և խեղդող ծխով լցնում էր փոքրիկ սենյակը։

Մարիամը — այդպես կոչում էին օրիորդին — լուռ նստած դասարանի կողքին, խոնավ գետնի վրա, կարում էր մի բան։ Հոգնած և վիրավորված Սանդրոն, հոր հին վերարկուն գլխին քաշած, մրափում էր։ Նրանից հեռու, տախտի վրա, կարկատած վերմակի տակից` լսելի էր լինում խորին տքտքոց և երբեմն ծանր հառաչանք։ — Այդ Մարիամի հիվանդ մոր ձայնն էր, որ տանջվում էր լուր ցավերի մեջ... Բացի այդ երեք անբախտներից, խրճթի բնակիչների թվում գտնվում էին փոքրիկ Ցուցան, որ սիրուն գլուխը յուր առջևի թաթիկների վրա դրած, կծկվել էր մի անկյունում և