որոնք պետք է հոգևոր և բարոյական ուղղություն տային ժողովրդին, որոնք պետք է ուսուցանեին նրան ճշմարիտը և արդարը,— իրանք ավելի ևս մոլորեցնում են ժողովուրդը։ Տգետ են դրանք, և միևնույն ժամանակ ինքնահավան։ Առանց որևիցե մտավոր և բարոյական արժանավորության` ստացել են կարգ և աստիճան։ Ավելի արծաթով են ընտրված, քան թե հոգույն սրբոյ շնորհիվ։ Եվ այդ պատճառով, իրանք ևս արծաթասեր են և նախանձոտ։ Քրիստոնեական առաքինությունը բացակա է նրանցից, և թողնելով հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, իրանք գայլեր են դարձել և իրանց հոտն են գիշատում։ Մեր կրոնավորները[1], մեր վանական աբեղաները, որոնք պետք է ջերմ հավատքի և եղբայրասիրության օրինակ տային ժողովրդին, որոնք պետք է վառեին նրա մեջ սիրո ու միաբանության ոգին,— իրանք ավելի ևս երկպառակության սերմեր են ցանում։ Դրանք` միայն փարիսեցու կեղծավորությամբ, միայն արտաքին բարեպաշտության դիմակով խաղում են Ժողովրդին, բայց ներքուստ են` սնափառ, պատվասեր, քան թե աստվածասեր։ Իրանց` աշխարհի վայելչությունից անջատված և մարդկային հասարակությունից հեռացած ձևացնելով, վանքերի խուլ պատերի մեջ վայելում են ամբողջ աշխարհը։ Մեր վիճակավորները[2], որոնք պետք է պահպանեին ժողովրդի մեջ իրավունքը և արդարությունը, որոնք պետք է հոգ տանեին եկեղեցու բարեկարգության համար,— իրանք ավելի ևս խախտում են նրա հիմքերը։ Եկեղեցու այդ ծույլ, անհոգ կառավարիչները իրանց ժամանակը վատնում են գրախոսությամբ և կատակերգություններ լսելով խնջույքների մեջ։ Ատելի է նրանց գիտությունը և վարդապետական խոսքը, և սիրելի Է նրանց եկեղեցու խորհրդավաճառությունը։ Սիմոնականությունը այդ շահասերների ձեռքով իր ծայրահեղ անամոթությանն է հասել։ Չնչին մամոնայի համար դրանք ամեն տարի հարյուրներով և հազարներով բազմացնում են
Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/181
Արտաքին տեսք