Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խղճաց և սկսավ խնդրել պարտատիրոջը, որ դադարե տան կայքը գրել տալուց։— Կարծեմ, ավելի լավ կլինի, որ դուք թողնեք շարժական կայքերը և բավականանաք անշարժ կայքով, որովհետև խրճիթն իմ կարծիքով կլրացնե ձեր պահանջը։

— Էս քանդված քոխին երկու հարյուր մանեթ կդուրս բերե՞,— կտրեց Բոշան պրիստավի խոսքը.— ջհուդները տասը թումնից ավելի չեն տալիս, որ խառնեն իրանց գերեզմանատանը։

Երկու հարյուր մանեթի անունը լսածի պես Մարիամը մեջ մտավ.— Ի՞նչ երկու հարյուր մանեթ. մերս ասում էր, որ հիսուն մանեթից ավելի քեզ պարտական չէ, գանա դու աստված չունե՞ս...

— Քու դեդեն շատ բան կասե, բայց էս իսպոլնի լիստը տեհնում ե՞ս...

Եվ իրավ, Բոշան ցույց տվեց երկու հարյուր մանեթի իսպոլնիտելնի լիստ:

— Դուք դարձյա՛լ սկսեցիք երեխայոց հետ վիճել,— դարձավ պրիստավը դեպի Բոշան։

— Ախար ի՜նչ անեմ, աղբեր, սիրտս տրաքեցնում են....— պատասխանեց Բոշան՝ ձևացնելով խիստ անմեղ կերպարանք:

Մարիամի նկատողությունը բոլորովին ուղիղ էր։ Քեթևանը հիսուն մանեթից ավելի պարտական չէր Բոշային, այն ևս մենք գիտենք, թե որպես էր կազմվել այդ սարսափելի գումարը... Բայց միամիտ Քեթևանը արել էր մի մեծ սխալ. ամեն անգամ հին պարտամուրհակները փոխելու և նորը տալու ժամանակ՝ միշտ հները թողել էր Բոշայի մոտ... Միամիտներին այդպես խաբելը Բոշայի սրբազան սովորություններից մինն էր...

Պրիստավը տեսնելով, որ Բոշային համոզելու հնար չկա, գրեց բոլոր այն կահ-կարասիքը, որ օրենքով թույլ էր տրված արեստի տակ դնել և Քեթևանի տնակեն դուրս բերելով այդ բաները, հանձներ նրանց դրացի Կեկելին պահելու համար, մինչև աճուրդ նշանակվի։ Բայց Սանդրոյի կոշիկները բարեբախտաբար զերծ մնացին հրապարակական ծախսի նյութ դառնալեն։

Է

Անծանոթ պառավը, որ բոլոր ժամանակը ներկա էր այդ դրամատիկական հանդեսին, պրիստավի գնալեն հետո, ինքն էլ հեռացավ։ Մարիամը ճանաչեց նրան։ Դա այն կինն էր, որ քանի