տարափի վրա։ Ես մինչև անդամ սիրում էի մրրիկը, երբ երկինքը սարսափելի կերպով որոտում էր, երբ օղի մեջ տիրում էր մի սոսկալի ալեկոծություն և երբ կայծակը դուրս էր շողում մթին ամպերի միջից։ Ինձ երևում էր, թե այնտեղ, երկնքի բարձրության մեջ. կատարվում է մի սաստիկ պատերազմ. հսկաները ահագին կռաններով փշրում էին ամպերը, ես լսում էի նրանց հարվածների ձայնը և տեսնում էի, թե որպես կայծերը հրեղեն օձերի նման դուրս էին ցայտում ամպերի միջիր։ Ինչո՞ւ օդի խաղաղ ժամանակը չէին հայտնվում նրանք, բայց երբ սկսվում էր փոթորիկը, երբ սկսվում էր տարերքի միմյանց հետ ընդհարումը, միմյանց հետ զարկվելը,— այն ժամանակ միայն հայտնվում էին երկնքի կայծերը։ Ինձ թվում էր, թե այնտեղ կատարվում էր միևնույնը, ինչ որ կատարվում էր իմ քեռու դարբնոցի մեջ...
Դ
ՈՐՍՈՐԴԸ
Անցան մի քանի ամիսներ այն օրից, երբ հարկապահանջները ծախեցին մեր տան կայքը,— անցան մի քանի դա՜ռն և մահաբե՜ր ամիսներ…
Մեր շուրջը տիրում էր արդեն ձմեռ, որ սառն ձեռքով խլեց դաշտերի և լեռների բոլոր գեղեցկությունները։ Ցուրտը օրըստօրե սաստկանում էր և մուգ-մոխրագույն երկնքի երեսը ավելի և ավելի խոժոռ կերպարանք էր ստանում։ Արեգակը, կարծես, խռովել էր երկրից և չէր ուզում իր դեմքը ցույց տալ։ Վերջապես եկավ ձյունը և թանձր պատանը տարածեց երկրի վրա։
Մութ փոթորկային գիշեր էր։ Դրսում քամին կատաղի կերպով մռնչում էր և նորեկ ձյունի փխրուն տարափը ահադին քանակությամբ տարուբերում էր մի տեղից մյուս տեղ։ Մեր խրճիթը դողդողում էր սարսափելի մրրիկից։ Մտածում էինք, ահա րուֆանը հիմքից կխլե նրան և խառնելով ձնային լեռների հետ, կտանե հեռու և հեռու և կփշրե դաշտերի մեջ։
Մայրս նստած էր յուղային ճրագի մոտ, կարում էր մի բաս։ Նա այնքան խորին կերպով ընկղմված էր իր մտածությունների մեջ, որ ամենևին չէր զդում, թե ինչ էր կատարվում դրսումը։ Մարիամր և Մագթաղը երկար լաց եղան, որ մի բան ուտեն, և երբ ոչինչ չգտան, այնպես քաղցած քնեցին։ Ես նստած էի վառարանի