մոտ և շուտ-շուտ դնում էի նրա մեջ ցամաք տերևներ և չոր մացառներ, որ քույրերիս հետ հավաքել էինք այգիներից։ Նրանք հանկարծ բռնկում էին, բոցավառվում էին և քանի րոպեից հետո կրկին հանգչում, մոխիր էին դառնում։ Այգ խաղը պատճառում էր ինձ ավելի զվարճություն, քան խրճիթի մեջ որևիցե տաքություն։
Դուռը սաստիկ զարկեցին։ Մայրս չլսեց․ ես գնացի բաց արի։ Ներս վազեց սպիտակ գնդակի նման մի բան, երբ անցավ շեմքից, կատվի պես թափ տվեց իր մարմինր և ձյունը բամբակի գլուջների նման թափվեց ցած։
— Տո, Մարո, գետի՜նր մտնես, ո՞րտեղից եկար,— հարցրի ես։
Փոքրիկ աղջիկը ոչինչ չպատասխանեց և իմ վրա ուշադրություն անգամ չդարձրեց, միայն գցելով մորս մոտ թաշկինակի մեջ կապած մի բան, վազեց դեպի վառարանը և սկսեց իր լրջացած ձեռքերը տաքացնել արդեն մարած կրակով։ երբ նկատեց, որ ջերմություն չկա, գնաց մորս մոտ, և գրկելով նրա պարանոցը, կպավ կուրծքին:
— Հայրս ուղարկեց,— ասաց նա, ցույց տալով կապոցը։
Հետո դարձավ դեպի ինձ, կարծես նա չէր կարող համբերել, որ իմ կոշտ հարցմունքը թողեց առանց պատասխանի:
— Ես քեզ նման պառավ տատիկ չեմ, որ կրակի մոտը նստեմ, ու տնից դուրս չգամ։ Մորս տխուր դեմքի վրա երևաց մի անսովոր ժպիտ, նա դրեց Մարոյի սառած ձեռքերը իր ծոցի մեջ, և գրկելով նրան, սկսեց տաքացնել։ Նրա լեզուն բացվեցավ։
— Հարսի՛,— ասաց նա մորս մի աոանձին ուրախությամբ,— ա՜յնքան ձյուն է եկել, ա՜յնքան ձյուն է եկել, ուղիղ մի արշին,— տես այսքան (նա ձեռքով չափեց իր ոտքից մինչև գլուխը)։— Ֆարհատ,— դարձավ նա դեպի ինձ,— առավոտյան ձնագնդի կխաղանք, այնպես չէ՞։ Ու՞ր է Մարիամը,— խոսքը փոխեց նա,— թո՜ղ լուսանա, ես նրա աչքը կհանեմ... Մադթաղին ձյունով չեմ խփի, նա լավ աղջիկ է։ Բայց այդ սատկած Մարիամը, բերնումը ինչ որ գալիս է, դուրս է տալիս... Թո՛ղ լուսանա...
— Ես ինքս կծեծեմ Մարիամին, կպատվիրեմ, որ քեզ վատ բան չասե,- հանգստացնում էր նրան մայրս։
— Լեզուն կտրե՛, որ սուս կենա։
— Կկտրեմ...— պատասխանեց մայրս ժպտալով։
Մարոն տեսնելով, որ պատիժը ավելի սաստիկ պետք է լիներ, քան այն վիրավորանքը, որ Մարիամը հասցրել էր նրան, ետ առեց իր խոսքը։