Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստացա իմ հանդգնության համար, ես համարձակվել էի իմ մուշտիով պատասխանել արքունի փողերանոցի գլխավորի որդուն... այդ անկարելի բան էր։ Բայց այն օրից իմ մեջ ծագեց մի սաստիկ ատելություն դեպի ամեն ինչ, որ արքունական էր և դեպի ամեն մարդ, որ հարստացել էր արքունիքի շնորհիվ...

Հարուստների որդիների նախապատվությունը դպրոցի մեջ առանց պատճառի չէր. նրանք տոն օրերում վարժապետի համար ընծաներ էին բերում գինի, արաղ, յուղ, պանիր և դրանց նման բաներ: Նրանց հայրերը վարժապետին «խալաթ» էին տաւիս, երբ որդիները մի գրքի կարդալը վերջացնում էին և սկսում էին մյուսը։ Բայց ես աղքատ էի. մայրս դժվարությամբ կարողանում էր վճարել իմ ամսականը, իսկ ընծաների փոխարեն ես կատարում էի վարժապետիս տնային գործերը։ Առավոտից մինչև երեկո հանգստություն չունեի, աղբյուրից խմելու ջուր էի բերում, կովերի համար ուտելու խոտ էի քաղում դաշտից, հորթերը բռնում էի, մինչև երեցկինը կովերը կթում էր, և եթե ուրիշ գործ չէր լինում, ճաշից հետո նստում էի վարժապևտիս կողքին, ճանճեր էի քշում, որ նրա անուշ քունը տանի...

Պատահում էր, մեր թաղում մկրտություն էր լինում կամ թաղում. այն օրը վարժապետիս համար հարսանիք էր, իսկ մեզ համար մահ: Աշակերտներից մի քանիսը, որոնք մեծ էին հասակով և տիրացություն անել գիտեին, վեր էին առնում տեր հոր փիլոնը, մաշտոցը, բուրվառը, և քահանայական այլ սպասներր։ Նրանք գնում էին խորհրդի տեղը: Այսպիսի դեպքերում, երբ կարող էինք մի փոքր ազատ շունչ քաշել, ավելի դառն էր լինում մեր վիճակը։ Վարժապետը մտածելով, որ իր բացակայության ժամանակ մենք անկարգություններ կանենք, հնարել էր մի սատանայական միջոց մեզ հանգիստ պահելու համար: Նա մեզ նստացնում էր միմյանցից հեռու, մեր հագուստի լայն փեշերը տարածում էր գետնի վրա, նրանց վրա ածում էր մանր ավազ, հետո ավազը դրոշմում էր փայտյա կնիքով, որ հատկապես դրա համար պատրաստված Երևակայեցե՛ք մեր դրությունը, ամբողջ ժամերով պետք է մեխած մնաս գետնի վրա, մի շարժում անգամ անել կարող չես, որովհետև իսկույն ավազը կխառնվի, կնիքը կլուծվի, և վարժա- պետր այդ տեսնելով, հոգիդ կառնե...

Այսպիսի պատիժներին խիստ հաճախ ենթարկվում էի ես: Բարերար աստվա՜ծ, ի՞նչ պետք է անեի, խո մեռել չէ՞ի, որ անզարմ մնայի: Պատահում էր, կամ լուն էր կծում, կամ ճանճն էր