Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քույրերիս մասին, մորս մասին, իր բոլոր հին ծանոթների մասին։ Բայց դեռ բավական ժամանակ կար մինչև առավոտը․ աքաղաղները դեռ նոր էին սկսել երկրորդ անդամ կանչել։

Կ. գյուղը, ուր բնակվում էր ծերունի որսորդը, գտնվում էր Դուշմանա լեռների վրա, որոնք կազմում էին մի շղթա, որ բաժանում էր Սալմաստը Հաղբակից։ Վասպուրականի սարոտ գավառներից մեկն է Հաղբակը, որ իր երկարատև ձմեռով և հովասուն ամառով, թեև ավելի հարմարություն չունի երկրագործության, բայց իր խոտավետ արոտներով խիստ նպաստավոր է անասնապահորթյան, որը ժողովրդի գլխավոր պարապմունքն է։ Ամենաջերմ ամառները միայն կարող են հալել մշտական ձյունը սարերի գագաթից. օդը տոգորված է կազդուրիչ խոնավությամբ, և ձորերի միջով վազող վտակները և աղբյուրները երբեք չեն ցամաքում։

Հաղբակա սարերի վրա և ձորերի մեջ ցրված են հայոց բզմաթիվ գյուղեր, որոնք ներկայացնում են մարդու կեցության խորին-նախնական դրությունը։ Գետնափոր տները զանազան ոլոր-մոլոր ուղղությամբ՝ տարված են հողի տակով և ձևացնում են կատարյալ լաբիրինթոս. նրանց մեջ իրանց անասունների հետ բնակվում են մարդիկ պարզ, խաղաղական կյանքով։ Ամենափորձյալ աչքն անգամ չէ կարող որոշել գետնափոր խոճիթները հողի տափարակ մակերևույթից, միայն վաղորդյան ծուխը, երթիկների ծակերից դուրս հոսվող ծուխը հիշեցնում է' թե այն ստորերկրյա խորշերի մեջ ապրում են մարդիկ...

Գարնան սկզբից բնակիչները իրանց հոտերի հետ գաղթում են դեպի հեռավոր սարերի արոտներր, այնտեղ ապրում են վրանների տակ մինչև աշնան վերջը։ Գյուղերը համարյա թե դատարակվում են տղամարդերից, գերդաստանի ծերունիքը միայն մնում են հսկելու տներին, որ աղատ պահեն նրանց չար ձեռքերի հրդեհելուց։

Բացի հայերից, Հաղբակա սարերի վրա թափառում են քրդերի զանազան խաշնարած ցեղեր, որոնք չունեն հաստատ բնակություն, այլ տարվա տուք ամիսները անցուցանում են բաց օդի տակ, իսկ ձմեռը զետեղվում են հայերի գյուղերում, և ամեն հայ ընտանիք պարտավորված է պահել մի քանի քուրդ գերդաստան նրանց անասունների հետ։ Ծանրությունը և նեղությունը, որ կրում են հայերը այդ ինքնակոչ հյուրերից, հասնում է վերին աստիճանի անախորժության։ Թողնենք այն, որ տանտիրոջ