Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վատ բուրդ է, սատանան տանե, որքան աշխատում ես բարակ մանել, գլուխ չէ գալիս։

— Դու ուզո՞ւմ ես, ձեզ մոտ մնամ։

— Ինչո՞ւ չեմ ուզում։ Բայց այստեղ լավ չէ գյուղումը. ես հայրիկին կասեմ մեզ տանե «օբան», այնտեղ լավ է, շա՜տ լավ է չագրների մեջ։ Առավոտյան վեր ես կենում, մտիկ ես տալիս չորս կողմդ, ամեն տեղ կանաչ է, ծաղիկները վառվում են ուլունքների նման, գառները, ոչխարները թրթռում են դեպի արոտները...։

Սույն միջոցին հայտնվեցավ Մըհեի վիթխարի կերպարանքը, նա կիսով չափ կռանալով, անցավ դռնից և կանգնելով շեմքի մոտ, ասաց.

— Ձին հազիր է,— և ծուռը կերպով նայելով Մարոյի երեսին, դուրս գնաց։

Ես հրացանս քաշ տալով ուսիցս, պատրաստ վերա ճանապարհ ընկներ — Դու ճանապարհն իմանում ե՞՞ս,— հարցրեց Մարոն։

— Չեմ իմանում, բայց կգտնեմ։

— Դժվար է։ Ես քեզ կհասցնեմ մինչև «Ծակ-քարը», այնտեղից ուղիղ ճանապարհ կա մինչև Խանա-Սորի ձորը։

— Հետո դու կարո՞ղ ես մենակ ետ դառնալ։

— Ես գիշերն էլ չեմ վախենում, երբ սարերի վերա մենակ ման եմ գալիս, — պատասխանեց նա ժպտալով։

— Բայց ինձ այն ասա՛, նրանք ձիո՛վ գնացին։

— Չէ՛, ոտով։

— Ես ինչո՞ւ չեմ գնում ոտով։ Մըհե, ինձ պետք չէ։

— Ձի՜ն պետք չէ՛...— կրկնեց վիթխարին, դժղոհությամբ իմ երեսին նայելով։— էդ պետք էր առաջ փիքր անել և սատանայի տանջանք չտալ մարդուն...։

— Նա գի՞ժ է, ի՞նչ է, — հարցրի Մարոյիյ, երբ ծառան հեռացավ։

— Նա շատ լավ մարդ է, բայց կտրաքվի, թե մի բանի վրա չխոսա, երբ նրան դուր չէ գալիս։

Մի նեղ շավիղ, որ տանում էր դեպի Ծակ-քարը, ոլոր-մոլոր պտույտներով անցնում էր բլուրների միջով, անդադար դեպի վեր բարձրանալով և դեպի վայր իջնելով։ Մարոն հագած ուներ մի պարզ, խայտաճամուկ զգեստ, որը կարելի էր տեսնել քուրդ հովվուհիների հագին։ Նրա սև գանգուրները գեղեցիկ կերպով ծածանվում