Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ։ Նա քաջագործություն է համարում գողանալ, հափշտակել ամեն ինչ, որ պետք էր իր ապրուստի համար։ Նա մինչև անգամ գողանում էր իր հարսնացվին։ Բախտավոր է համարվում ամուսնությունը, երբ տղամարդ-հերոսը առևանգել էր իր սիրուհին հոր ընտանիքից։ Կինը այսպիսի դեպքերում մի առանձին հպարտությամբ է նայում իր ընկերուհիների վրա։

Քրդի ամենամեծ երդումը թալախի վրա է լինում, նա առնում է մի քար և նետում է, ասելով՝ «թող իմ թալախին այս քարի պես գցած լինի, եթե այսպես, կամ այնպես անեմ»։ Թալախը նրա ամուսնական կապն է, նա լուծված է համարվում, երբ նրանով եր դում ուտողը երդմնազանց է լինում։ Այսպիսի երդումները պա հանջվում են, երբ պետք էր որևիցե գործի մեջ ամենահաստատ գրավական մի մարդու հավատարմության մասին։ Եվ այդ լինում է այն ժամանակ, երբ գործը վերաբերում էր ընդհանրության ամենակարևոր մեկ հարցին։

Որպես բնության ազատ որդի, նվիրելով իրան անհոգ և պարզ կյանքի, քուրդը բավականանում է իր անասուններով։ Նա հովիվ է։ Նա չունի տուն և հաստատ բնակություն. նրա օթևանը իր չադրն է, որը կազմում է այնտեղ, ուր կարող է իր անասունների համար ճարակ գտնել։ Ձմեռային ձյուները միայն քշում են քուրդին իր սիրելի սարերից, այն ժամանակ ևս մի հայի տուն միշտ պատրաստ է ընդունել ինքնակոչ հյուրին։ Այնտեղ քուրդն իր անասունների հետ անցուցանում է ձմեռը, մինչև գարունը կրկին կոչում է նրան դեպի լեոների գիրկը։

Քրդի կերակուրն է` իր անասունների կաթը, մածունը, պանիրը, սերը, կարագը և յուղը. նա չէ դիպչում նրանց մսին։ Բրգի հագուստն, ոտքից մինչև գլուխ, կազմված է իր անասունների բուրդից և կաշուց, իսկ այդ բոլորը պատրաստում է նրա կինը։ Տղամարդը տնտեսության մեջ ավելի չէ խառնվում. նա պատերազմական մարդ է։ Երկրագործությունը, արհեստը քրդի համար ստոր պարապմունքներ են, որոնց նա արհամարհում է, համարելով ռայայի գործ։ Վաճառականությունը նրա մեջ դեռ պահպանել է իր հին նահապետական ձևը։ Նա տալիս է, օրինակ, քսան ոչխար և դնում է մի ձի. նա փոխում է իր յուղը, պանիրը, բուրդը երկրագործի ալյուրի հետ կամ արհեստավորի շինած այս և այն գործիքի հետ։ Եվ այս բոլորը կատարում է նա չափազանց միամտությամբ, ամեն առևտուրի մեջ խաբվում է նա. ամեն փոխարինության մեջ որսում է նրանից հայ կամ հրեա մանրավաճառ իր շահերը։ Որովհետև այսպիսի