ժառանգությունը չէր, այլ նա սեփականացուցած էր սրի ուժով. այս պատճառով, նա անդադար անցնում էր մի տիրապետոդից դեպի մյուսը, որի սուրն ավելի զորություն էր ստանում։
Եվ այսպես, պատերազմը տիրողների մեջ դառնում էր մշտական, անընդհատելի։
Պատերազմների ժամանակ, յուրաքանչյուր հակառակ կողմերի, թե հաղթության և թե հաղթվելու միջոցին, բնակիչների վիճակը սարսափելի էր։ Օրինակ, մի ցեղ կամենում է խլել մյուս ցեղի ձեռքից երկրի այս կամ այն մասը, նա կամ հաղթելով տիրում է, կամ ավար առնելով, թալանելով ամեն հանդիպածը, ետ է դառնում: Այսպիսի դեպքերում ժողովուրդը թողնում է իր տունը, տեղը, մշակության դաշտերը, և իր գլուխը միայն ազատելու համար, պատսպարվում է լեռների անմատչելի տեղերում։ Կռիվը տևում է երկար: Անասունները, անտեր մնալով, թշնամին կողոպտում է․ հունձքը, անխնամ մնալով, չորանում է, ոչնչանում է, և կռիվներից հետո վրա է հասնում մի նոր, ամենասարսափելի թշնամի—սովը։
Ժողովուրդը միշտ գտնվում էր անվերջ երկյուղի և հուսահատության մեջ։ Նա չգիտեր, թե էգուց կարո՞ղ է հանգիստ լինել, որովհետև թշնամին միշտ կանգնած էր որպես ասում են՝ նրա քամակին․ Կռիվների փոթորիկների մեջ եթե մի անգամ զրկվեցան նրա մշակությունները բերքից, մյուս օրը նա ուտելու հաց չուներ։ Որովհետև նա ապագայի համար պաշար չէ պահում, նախ, որ ապահով տեղ չունի պահելու, երկրորդ, ավելորդ ծանրությունը միշտ արգելում է նրա փախուստը թշնամու ձեռքից, երբ նա աշխատում է աղատել իր դլուխը միայն։
Կռիվները, ժողովրդի անդադար անցնելը մեկ տիրապետողից դեպի մյուսը, սպառում էին բնակիչների կյանքը սրով, կրակով և սովով։
Հանկարծ երկրի նախկին տիրապետողն իրան հաղթված է համարում, որպեսզի նա հաղթողի համար շահվելու ոչինչ շթողներ հրդեհում է ամբողջ գյուղորայք, ավերում է քաղաքները, կրակ է տալիս հասունացած հունձքերին, և բոլորովին անապատ դարձնելով երկիրը պատկանում էր իրան, այնպես թողնում է և հեռանում։ Այսպիսի հանգամանքներում քուրդը կորցնելու ոչինչ չուներ, որովհետև նա մի ժամանակավոր հյուր էր․ իսկ այն բոլոր կրակի նյութ դարձած շինությունները պատկանում են հայ կամ օտարազգի բնակիչներին. այն բոլոր մշակությանց արդյունաբերությունը նրանց ձեռքերի վաստակն է։ Նույն բարբարոսությամբ վարվում էր և հարձակվողը,