Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդունող քրիստոնյան, բացի նրանից, որ բավականին օժանդակություն էր ստանում իր նոր հավատակիցներից, բացի նրանից, որ նա գրավում էր նրանց հարգանքը և վրեժխնդիր էր լինում իր հին կրոնակիցներից, եթե ուներ մեկի հետ ոխ կամ թշնամություն, այլև, նա տեր է լինում բոլոր թե շարժական և թե անշարժ մառան գությանը, որ պատկանում էր նրա ազգակիցներին։ Այլ խոսքով, որևիցե գերդաստանի անդամներից մեկը, մահմեդականություն ընդունելով, իրավունք էր ստանում տիրել բոլոր կայքերին, ինչ որ պատկանում էր նույն գերդաստանին։ Մի այսպիսի արտոնությունը կարող էր գրավել շատ անբարեխիղճ քրիստոնյաների շահասիրությունը, մանավանդ երբ նրանք ընտանեկան անբավականություններ ունեին միմյանց հետ։ Եվ օրինակներ պատահում էին ոչ սակավ։

Բացի հիշյալ աշխարհային արտոնություններից, որ ստանում էր նոր մահմեդականություն ընդունող քրիստոնյան, նա օրենքով վայելում էր մի ավելի մեծ արտոնություն մյուս աշխարհում,— նրա որդիքը մինչև յոթն սերունդ երկնքի դատաստանի առջև աղատ էին մնում ամենայն պատասխանատվությունից իրանց մեղքերի մա սին. որպիսի և հանցանք գործած լինեին նրանք, նրանցից հարցուփորձ չէր լինելու...

Քրիստոնյաների կրոնական արարողությունները իրանց կտակի և ծաղրածության առարկա դարձնելը մահմեդականների գլխավոր զվարճություններից մեկն էր։ Քիչ չէր պատահում, երբ խտները հարսանիք ունեին, կամ իրանց տոների ժամանակ, ուրիշ շատ կատակերգությանց թվում, բերել էին տալիս և հայոց քահանաներ իրանց եկեղեցական սպասով, ստիպում էին պատարաղ մատուցանել կամ այլ ծեսեր կատարել։ Ես երբեք չեմ կարող մոռանալ, երբ այսպիսի հանդեսներից մեկի մեջ խանը հրամայեց քահանային սաղավարտը դնել իր շան գլխին, շուրջառը գցել նրա վրա, և ստիպեց տերտերին իր բուրվառով խնկարկել շանը։ Տերտերը իհարկե չկատարեց հրամանը։ Ողորմելի քահանային շան հետ միասին գցեցին մի տոպրակի մեջ, բերանը կապեցին և սկսեցին բազմության առջև փայտով ծեծել։ Քահանայի հառաչանքը, շան կնձկնձոցը, միախառնվելով միմյանց, դարձյալ զվարճություն էին պատճառում անգութ բարբարոսներին։

Մահմեդականները չունեին զորանոցներ: Հայոց վանքերը և եկեղեցիները միշտ ունեցել են և ունեին օթևաններ, և պատերազմների ժամանակ նրանք դառնում էին մահմեդական զինվորների բնակարաններ․