Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խփեցիր, բոլորը կտանեն: Եվ վերջացրուց թե իր հայրը–ծերունի որսորդը–կան Մըհեն եթե հեռացան, նրանք հույս ունեին իմ վրա, հիմա որ ես էլ գնամ, գիշերները տանը ո՞վ պետք է նայե և այլն։

Ես պատասխանեցի, թե մեր գնալ և գալը կտևե ոչ ավելի քան թե մի շաբաթ, և այս միջոցում դժվար չէր լինի մի մարդ վարձել և դնել տանը որպես պահապան։

Այնուհետև Հասոն շատ խուլ կերապով ակնարկեց, թե հասարակության կարծիքե վատ բացատրություն կտար մի այսպիսի նոր, և իրանց երկրերևույթի մասին, երբ մի չափահաս աղջիկ մի քանի օրով ուխտ է գնում, իր մոտ ազգականը չեղող օտար տղամարդի հետ։

Հասոյի ակնարկությունը թեև բոլորովին ճիշտ էր, բայց ես կամեցա հերքել, ասելով՝ թե Մարոն ինձ համար նույն նշանակությունն ունի, որպես իրան, Հասոյի հանար, նա մեր երկուսիս քույրն է։ Մենք ամենքս երեխայությունից մեծացել ենք միասին, որպես միևնույն գերդաստանի զավակներ։

– Դրուստ է քո ասածը, Ֆարհատ,– պատասխանեց նա։– Բայց դու տեսե՞լ ես, որ մեր երկրում մի քույր իր եղբոր հետ հեռու տեղ ուխտ գնար։

– Չեմ տեսել։

– էլ ի՞նչ ես խոսում։ Կովը կովի մոտ են կապում, հորթը՝ հորթի մոտ, եզը՝ եզան մոտ։ Այսպես էլ են մարդիկը։

Հասոն սովորություն ուներ իր խոսակցության մեջ ամեն օրինակները վերառնել անասուններից։ Դասավորել տեսակը տեսակի հետ–դա նրա համար օրենք էր։

–Ես կգնամ մենակ, առանց Մարոյին իմ հետ տանելու։

Նա ոչինչ չպատասխանեց, մտածության մեջ ընկավ։

– Ես գուցե կրկին չեմ վերադառնա,– ավելացրի ես։

Հասոն նկատեց, թե որպիսի վիրավորական հանգով հայտնեցի իմ վերջին և վճռական խոսքը, որ դրեց նրան խիստ դժվար դրության մեջ։ Նա գիտեր, որ իր հայրը ցանկանում էր ինձ իր մոտ պահել․ այժմ հոր բացակայության ժամանակ առիթ տալ ինձ հեռանալու, դա գցում եր Հասոյի պատասխանատվության ներքո։

Հասոն անկեղծ էր․ նա չուներ խորամանկ մարդու ձևերը։ Նա հայտնեց, թե Կարոն ինձ հանձնել էր նրա հորը, իսկ հայրը գնալու ժամանակ պատվիրեց Հասոյին, որ վարվեն իմ հետ եղբայրաբար,