Այս էջը հաստատված է
Մի քանի օրից հետո նույն այգիի կողքից հոսող մեծ գետի միջից ձկնորսը դուրս քաշեց մի սիրուն աղջկա մարմին։ Բարի ձկնորսն առեց դիակը յուր ուսին, տանում էր դեպի յուր խրճիթը, որ պատանե ու թաղե նրան, երբ տեսավ աղքատների մի փոքրիկ խումբ բերում էին յուր առջև մի դագաղ։
— Վա՜յ դեդի, վա՜յ դեդի,— հառաչում էր մի պատանի յուր ձեռքերով քարշ ընկած դագաղի կողքից։
— Սանդրո՛, հերի՛ք լաս,— մխիթարում էր նրան Կեկելը։
Դա Քեթևանի դագաղն էր։
Նրանք տեսան դիակը ձկնորսի ուսին։
— Մարիա՛մ...— բոռաց Նիկոլը և գրկեց դիակը։
— Ա՜խ, սիրեկան...— ձայն տվեց Կեկելը և մարեցավ։