շանակություն։ Նրան կոչում էին «Կաթնաղբյուր» այն պատճաով, որ ժողովրդի մեջ պահպանվել էր մի այսպիսի ավանդություն, իբր թե այն աղբյուրի մեջ ծորեցրել էր տիրամայրը մի կաթիլ իր սուրբ կաթնից։ Նրա ջուրն ուներ բժշկական զորություն ոչ թե իր մեջ գտնված հանքային բաղաղրությանց պատճառով, ոչ, ջուրը հասարակ մաքուր ջուր էր, այլ նա ուներ գերբնական հատկություներ։ Նրա մեջ լվացվողը փրկվում էր իր ցավերից, նաև կատարվում էին նրա սրտի այս և այն ցանկությունները։ Լողացողն ընտրում էր այնպիսի ժամանակ, որ ոչ ոք չխռովեր նրա հանգստությունը, ոչ ոք չխանգարեր այն խորհրդական պայմանները, որ նա պետք է կատարեր լվացվելու ժամանակ։
Ա՜խ, ո՜րպիսի անհամբերությամբ սպասում էի այն օր արևի մտնելուն։ Կարծես Հեսուի ձեռքը մեխել էր նրան երկնքի վրա, տեղիցը չէր շարժվում։ Ես համբերել չկարողացա և գնացի ավելի շուտ, քան Սոնայի նշանակած ժամանակը։
Վանքի պարիսպների մոտ, երկայն գերանների գլխին կապած չվանի վրա խաղում էր մի մանկահասակ լարախաղաց. նա իր գույնզգույն, խայտաճամուկ զգեստով և զարմանալի ճարպկություններով հափշտակել էր ոամկի հիացմունքը։ Ուխտավորների բազմությունը, տաքացած կրոնական զգացմունքներով, շրջապատել էին ջամբազին. նրանք օրհնում էին «Մուշի սուլթան սուրբ Կարապետի» հրաշագործությունը, որ տվել էր նրան այնքան շնորհ և ճարպկություն։
— Լա՜վ ժամանակ է ընտրել Սոնան,— մտածում էի ես,— հիմա «Կաթնաղբյուրի» մոտ ոչ ոք չի լինի, բոլորը այստեղ են:
«Կաթնաղբյուրը» գտնվում էր նեղ ձորի մեջ, մի ահագին քարաժայռի ներքո, որ գոգավորվելով, կազմել էր մի լայն քարանձավ, որտեղից բխում էր ջուրը» և նույն քարանձավի մեջ հավաքվելով, առաջ էր բերում մի փոքրիկ ավազան: Այս նվիրական ավազանի մեջ լողանում էին ուխտավորներն, ավելի բժշկության և հոգևոր շնորհներ ստանալու հույսով։ Քարանձավի մուտքը այնքան լայն բացվածք ուներ, մինչ կիսով չափ երևում էր նրա ներսոյքր։
Ես մտածում էի, թե Սոնան դեռ եկած չի լինի, որովհետև նշանակել էր տեսնվել ինձ հետ արևը մտնելուց հետո, իսկ էս, անհամբերս, եկել էի մի ամբողջ ժամ առաջ։ Բայց երբ ես հեռվիր նայեցա քարանձավի մեջ, ինձ երևացին հանված հագուստներ, որ գրած էին նրա մուտքի մոտ։ Հետաքրքրությունս ստիպեց