Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլոր ժողովուրդը հպատակում է նրան որդիական հնազանդությամբ: Մար-Շիմոնի օրինակը մի բացառություն է ամբողջ քրիստոնեական աշխարհում, որ հոգևոր պատրիարքը միևնույն ժամանակ հասարակ զինվոր է, հայրենիքի պաշտպան է: Հռոմի պապը նույնպես պահում է զինվորներ, բայց պապի իշխանությունը մի կատարելագործված խաբեություն է: Մար-Շիմոնը զինվոր է, զինվորի բոլոր ազնիվ հատկություններով:

Մար-Շիմոնի երկիրը մեծ մասամբ մաքրած է օտարազգիներից. այնտեղ կան փոքր թվով հայեր և մի քանի քրդի ցեղեր, որոնք բոլորն էլ հպատակում են պատրիարքի իշխանությանը։ Մար֊Շիմոնի երկիրը մի փակված Չինաստան է, ուր օտարի ոտքը մուտք չէ գործում։ Բայց Կարոն այժմ այնտեղ է. նա գնացած է պատրիարքի մոտ մի քանի գործերի համար տնօրինություններ անելու, հուսով եմ, որ նրա տեսությունը հաջող վախճան կունենա...

Ջոլոների օրինակը մի մեծ խրատ է մեզ, հայերիս համար, թե մենք էլ կարող ենք մեր լեռներում ազատ և հանգիստ ապրել, եթե մեր ազատությունը կամենայինք պաշտպանել մեր սրով և արյունով։ Բայց մենք ունե՞նք այնպիսի հոգևորականություն ինչպես Մար-Շիմոնը. մենք ունե՞նք այնպիսի ժողովուրդ, ինչպես Ջոլոն։ Հայը սրից այնպես է վախենում, ինչպես դևից...»։

ԽԱ

ՍԻՐՈ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Վանքի տոնախմբությունը արդեն վերջացած էր։ Ուխտավորները սկսել էին վերադառնալ դեպի իրանց երկրները։ Ծերունի որսորդի ընտանիքը նույնպես պատրաստվում էր առավոտյան թողնել վանքը։ Բայց իմ մեջ առաջ էր եկել մի զարմանալի փոփոխություն. ես մոռացել էի Մարոյին, մոռացել էի Սոնային, մոռացել էի մորս և քույրերիս, որոնք այնքան սիրում էին ինձ, և աշխատում էին ինձ իրանց հետ մեր տունը տանել։ Ես սիրահարվել էի Ասլանի վրա։ Կարծես թե այդ ոգելից երիտասարդը կախարդած լիներ ինձ. ես չէի ուզում բաժանվել նրանից։ Թեև Ասլանի խոսքերն ինձ շատ մութն էին, թեև ես դեռ պարզ չէի հասկացել, թե ի՛նչ նպատակի է ձգտում նա, և ի՛նչ են ուզում անել նրա մտերիմ