— Ես հիմա գիտեմ, թե ուր է գնացել Ասլանը, ես քեզ կտանեմ ուղիղ նրա մոտ, այս մարդը մեզ պետք չէ։
— Բայց դու ճանապարհը ճանաչո՞ւմ ես,— հարցրի ես։
— Սատանայի պես։
— Բայց քանի որ դուք չեք ուզում այստեղ հանգստանալ սպասեցեք, մինչև ես մի բան կբերեմ ճանապարհին ուտելու համար,— ասաց զեյթունցին և վազեց դեպի գյուղը։
Նա մտավ գյուղի ծայրումը գտնված տներից մեկի մեջ է քանի րոպեից հետո դուրս եկավ մի մաղ՝ ձեռին բռնած։ Նրա մեջ դրած էին մի քանի հատ տափակ, լայն և բոլորակ հացի նմա բաներ, մի փոքր դեղնագույն և երեսներն օծած մեղրով։ Դա չորացրած սեր էր, բավականին հաստ զանգվածով, Հայաստանի պարարտ կաթի արդյունքն էր։
Մըհեն երկու հատ առեց, և փողի նման գալարելով, մի րոպեում կերավ։
— Մըհեն էսպիսի սատանայական բաներով չի կշտանա գնա՛, հաց բեր,— ասաց զեյթունցուն։
Բայց ես մեկ հատի կեսը հազիվ կարողացա ուտել, այնքան պարարտ և սննդարար էր սերը։
Ես հաց ունեմ հետս վերառած, երբ որ քաղցած լինես կտամ, հիմա գնանք, ուշ է, Մըհե,— ասեցի նրան։
— Հիմա տուր, երբ փորս դատարկ է։ Զեյթունցի տղամարդը չթողեց ինձ բաց անել խուրջինը, որ կապած էր ձիուս գավակին, որի մեջ Մարոն ինձ համար ճանապարհի պաշար էր դրած, այն ինքը գնաց, բերեց երկու հատ գարեհացի ահագին բլիթներ։ Մըհեն նրանց ևս կերավ։ Այնուհետև մենք ճանապարհ ընկանք։
Արևն արդեն սկսել էր թեքվել իր կեսօրվա կետից դեպի մուտքը։
ԽԲ
ՀԱՑ ՀՈՎԻՎՆԵՐ
Մըհեն հայոց լեռների գազանն էր, նա այնպիսի անհայս շավիղներով տանում էր ինձ, ուր սատանան ինքը կմոլորվեր։ Ես ստիպված էի ցած իջնել ձիուցս։ Սարերի ելևէջներն այնքան դժվար էին