ՎԵՊԻԿՆԵՐ
Այո բաժնում զետեղված գրվածքները Րաֆֆու միջին ծավալի այն ստեղծագործություններն են, որոնք ինչպես հեղինակի, այնպես էլ հետագա հրատարակիչների կողմից ստացել են վեպիկներ խորագիրը:
Ծավալի կարգավորման պատճառով հնարավոր չեղավ այս ստեղծագործությունները ժամանակագրական կարգով դասավորել համապատասխան հատորներում, բացի դրանից վեպիկների գրության թվականները, մեկի բացառությամբ, դեռևս ստույգ կերպով հայտնի չեն։ Անցյալում հեղինակի երկերի հրատարակիչ Աննա Րաֆֆին, որը ավելի մեծ հնարավորություն ուներ նման հարցերը պարզաբանելու, այս խնդրում ևս հանդիպել է դժվարությունների: Րաֆֆու «աշխատությունները գրության ժամանակ չունին,— գրում է նա,— որի հիմամբ կարողանայինք ժամանակագրական կարգով դասավորել»։ Սրան ավելացրած հեղինակի արխիվի բացակայությանը հարկադրում է խոստովանել, որ դրանց ճշտումը ավելի քան դժվարանում է մեր օրերում։ Տեխնիկական պատճառով շեղվելով ընդհանուր ժամանակագրությունից՝ կազմողները աշխատել են այն հնարավորին չափ պահպանել տվյալ հատորում։
Քանի որ «Կայծերա»-ի առաջին գիրքը չի լրացնում չորրորդ հատորի ծավալը, ուստի նպատակարհարմար դիտվեց վեպիկները զետեղել այս հատորի սկզբում:
ԱՆՄԵՂ ՎԱՃԱՌՔ
70-ական թվականների սկզբում Րաֆֆին, ապրելով Թիֆլիսում և «Մշակ»֊ի միջոցով վեր հանելով պարսկահայոց կյանքի տխուր պատկերները, նկատում է, որ տեղում ևս գոյություն ունի մի «մռայլ դասակարգ, որը խավարի մեջ կեղեքում է յուր զոհերին»։ Սրանց «ոսկեղեն դիմակը» պատռելու և այլանդակությունները ցույց տալու հանգամանքն էլ Րաֆֆին համարում է այս ստեղծագործությունը գրելու հիմնական շարժառիթը։
Այս վեպիկը հեղինակի գրական ժառանգության մեջ դասվում է այն ստեղծագործությունների շարքում, որոնք գրության թվականի պարզումը բանասիրական