Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկարագրելու առաջնությունը: Այս վեպիկը սովորաբար համարվում է Րաֆֆու վերջին ստեղծագործությունը: Վեպիկի գրության թվականի հարցում եղած այս անճշտության պատճառներց մեկը ուշ ապագրվելու հանգամանքն է, իսկ մյուսը այդ մասին Շիրվանզադեի հայտնած մի ոչ ստույգ տեղեկություն: Շիրվազադեի հուշերից այնպես է ստացվում, որ Րաֆֆին այս վեպիկը գրել է տպագրության օրերում, այսինքն` 1886 թ.: Վերջինիս նման եզրակացության հանգելու գործում թյուրիմացության մեջ է գցել տպագրության ընթացքում Րաֆֆու կատարած փոփոխություները (Տե՛ս Շիրվազադե, «Երկերի ժողովածու» Երևան 1961 թ., հատ. 8, էջ 476): Որ Րաֆֆին կարող էր լույս ընծայումից առաջ իր ստեղծագործությունը մշակել և ընդարձակել, դա միագամայն հասկանալի է, իսկ թե ինչպես է, որ Շիրվանզադեին հայտնի չի եղել «Ղաբիբ մշեցին» 1879 թվականի արդեն պատրաստ լինելու հանգամանքը, չպետք է զարմանալ, մանավանդ, որ նա հետագա վերամշակման ժամանակ շտկել է իր արածը, հուշերից դուրս թողնելով այս հատվածը: Մյուս կողմից «Մշակ»-ի 1879 թվականի ապրիլի 18-ին արած պաշտոնական հայտարարությունը կասկած չի թողնում, որ նույն թվականին վեպը արդեն գրված պատրաստ էր և նույնիսկ հեղինակը ցանկություն է ունենում «շուտով տպագրվելու»: «Հայտնի աղբյուրներից տեղեկացանք,—ասված է «Մշակ»-ի 54-րդ համարում,—որ մեր աշխատակից պ. Րաֆֆին նպատակ ունի այս տարի հունիս ամսում ճանապարհորդել Կ. Պոլիս տեղային հայոց կյանքը հետազոտելու համար: Այլև ավելի մոտիկից ծանոթանալով Կ. Պոլսի հայ մշակների (համալների) կացության հետ, պարոնը միտք ունի կատարելագործել իր գրած վեպը (ընդգծումը մերն է—Խ. Ս.) «Ղարիբ մշեցին» անունով, որի նյութը առնված է կ. Պոլսի մշակների կյանքից և որը շուտով տպագրել տալու ցանկություն ունի» (Տե՛ս «Մշակ», 1879 թ., N 54): Ընգրկված բառից որոշակիորեն պարզ է դառնում, որ Շիրվազադեին սկզբնական շրջանում անհայտ է եղել այս հանգամանքը:

Թեև «Ղարիբ մշեցին» 1879 թվականին արդեն գրված էր, սակայն հեղինակը միտք է ունենում «կատարելագործել իր գրած վեպը» և այդ նպատակով որոշում է ճամփորդել Պոլիս: Նյութական միջոցների բացակայության պատճառով Րաֆֆին ինչպես 1876, այնպես էլ 1880, 1881 և 1883 թվականներին, հակառակ բուռն ցանկության, չի կարողանում գնալ Պոլիս և նրա այդ իղձը «վեպիկը կատարելագործելու» հետ մեկտեղ մնում է անկատար: 1886 թվականին վերջնականապես համոզվելով, իր ինքն այլևս չի կարող Պոլիս գնալ, որոշում է վեպիկը տպագրել: Նույն թվականին «Արձագանք» շաբաթաթերթի 30, 32, 34, 36 և 38-րդ համարներում տարագրվում է Րաֆֆու այս վեպիկը:

Այսպիսով, թեև 1879 թվականին «Ղարիբ Մշեցին» արդեն գրված էր, բայց Րաֆֆին չի տպագրում նպատակ ունենալով լինել Կ. Պոլսում և կատարելագործել իր ստեղծագործությունը. բայց որովհետև չի կարողանում Կ.Պոլիս գնալ բնականաբար և չէր կարող կատարելագործել ու վերջացներ այս աշխատությունը: Հակված ենք կարծելու, որ «Ղարիբ մշեցին» հեղինակի կողմից դեռևս չի ավարտված: Հարմար տեղում Րաֆֆին ընդհատելէ գործողությունների հետագա զարգացումը:

«Ղարիբ Մշեցին երկրորդ անգամ հրատարակվում է հեղինակի մահվանից հետո 1893 թվականին «Վեստնիկներ և պատկերներ» գրքի երկրորդ հատորում:

Այնուհետև մեր օրերում «Ղարիբ մշեցին» տպագրվում է Հայպետհրատի կողմից ձեռնարկած Րաֆֆու երկերի 1949 թվականի հրատարակության առաջին