պատերազմական գործիքներ, սկսյալ հնադարյան երկաթյա տապարներից, վահաններից, սաղավարտներից և զրահներից մինչև նոր ժամանակների երկայն նիզակները, ղարաբինաները, ատրճանակները և հրացանները։ Դրանց թվում պատերից քարշ էին ընկած տեղային զանազան նվագարաններ սազ, սանթուր, չոնգուր, սրինգ, դափ, թմբուկ և այլն: Երևում էր, որ տանտերը ածել ևս դիտեր, կամ դրանք պահվում էին հյուրերի համար։ Այդ բոլոր զարդարանքները լրացնում էին մի քանի պատկերներ, որոնք, ինչպես թվում էր ինձ, հին դարերի գործ պետք է լինեին։ Արդյոք ո՜ւմ պատկերներն էին, ես հասկանալ չկարողացա, շատ հավանական էր, որ թագավորների, իշխանների պատկերներ լինեին, գոնե այդպես էին ցույց տալիս նրանց թե զգեստավորությունը և թե զենքերը, որոնք բոլորը հին ժամանակներին էին պատկանում։ Այստեղ ու այնտեղ փունջերով դրած էին չորացրած ծաղիկներ, որոնց մեջ իր գեղեցկությամբ առաջին տեղը բռնում էր անթառամ ծաղիկը։ Վասպուրականի լեռների ծաղիկները չորանալուց հետո ևս պահպանում են իրանց գեղեցկությունը։ Ես թողնում եմ ուրիշ մանր-մունր զարդարանքները, որոնց բոլորից երևում էր, որ վարպետ Փանոսը ոչ միայն լավ արհեստավոր էր, այլև կրթված ճաշակի տեր մարդ էր և իրեն շրջապատել գիտեր հազվագյուտ առարկաներով։ Սենյակի պատերը ծեփված էին սպիտակ գաջով, որի վրա երևում էին պարսկական ճաշակով նկարված զանազան տեսարանն էր։ Մի տեղ պատկերացրած էր վագրի որսորդության հանդես. մի երիտասարդ, փղի վրա նստած, երկայն նիզակը ձեռքում բռնած, կռվում էր ամեհի գազանի հետ. շները շրջապատել էին նրան, բայց ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ. վագրը իր աոջևի ճիրաններով պատերազմում էր փղի զորավոր կնճիթի հետ. երիտասարդը իր նիզակի ծայրը խրել էր նրա կողքը։ Մի այլ տեղ կատարվում էր սալամի հանդես։ Արևելքի թագավորներից մեկը, շողշողուն գոհ արներով զարդարված, նստած էր փառավոր գահի վրա. հարյուրավոր գլուխներ խոնարհված էին նրա առջև, արքունիքի հռետորը, գահի մոտ կանգնած, ձեռքը ոգևորությամբ բարձրացրած, ճառախոսում էր, գովաբանելով արքայի ողորմածությունը և չկատարած սխրագործությունները։ Մի տեղ ուժից ընկած, ծեքունի մահմեդական էֆենդին, թիկն տված թավիշյա մութաքա՝ ներին, պառկած էր փափուկ օթոցի վրա. նարգիլեի օձապտույտ ծխաքարշը թույլ կերպով մխում էր նրա բերնում. երկու մանկահասակ կանայք փայփայում էին նրա մեկնած ոտները, երրորդը
Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/10
Արտաքին տեսք