Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բավականացող մարդիկներից չէր։ Նա մտավ սենյակը, դրեց աստճանի մոտ մի շիշ օղի և ափսեի մեջ խորոված տարեխ և, խլելով սենյակի պատից քարշ ընկած զենքերից մեկը, կրկին շտապով դուրս եկավւ

— Ո՞ւր եք գնում,— հարցրեց Ասլանը։

— Մեր թաղում աղմուկ կա, գնում եմ տեսնելու ի՛նչ է պատահել,— պատասխանեց նա և, մի բան մտաբերել ով, կանգ առեց շեմքի վրա։— Ձեր անունով նամպակներ են ստացված,— ասաց նա, հանելով ծոցից մի ստվար կապոց և ձգելով Ասլանի մոտ։

Նա վազելով ցած իջավ սանդուղքներից։

Ասլանը լռությամբ վեր առեց նամակների ծրարները, մոտեցավ ճրագին և սկսեց ուշադրությամբ կարդալ։ Ես հեռու նստած, հետազոտում էի նրա դեմքի փոփոխակի արտահայտությունները։ Նրա սիրտը խռովության մեջ էր։ Այն հեզ և խաղաղ աչքերը վառվում էին բարկության բոցով։ Նա, որ այնքան զգույշ էր, կարծես մոռացավ իմ ներկայությունը, և նամակներից մեկը դեռ չվերջացրած, նետեց հատակի վրա և ձեռքը հուսահատական կերպով տարավ դեպի ճակատը, բռնեց աչքերը։ Ի՞նչ էր պատահել։ Նրա դողդոջուն շրթունքները մեքենաբար արտասանեցին միայն մի բառ— «թշվառակա՜ն»... Մի մեծ անհաջողություն միայն կարող էր Ասլանին այդ աստիճան զայրացնել։ Նա կրկին վեր առեց չավարտած նամակը և շարունակեց կարդալ։ Հետո բռնեց ճրագի վրա, և բարակ թուղթը մի վայրկյանում մոխիր դարձավ։ Նա սկսեց կարդալ մնացած նամակները: Այժմ նրա դեմքը փոքր-ինչ խաղաղ էր։ Բայց ճակատի վրա տակավին նշմարվում էին կնճիռներ։ Երբեմն նամակը ցած էր գնում և իր հիշողության տետրակի մեջ ինչ-որ գրում էր, երբեմն մատների վրա թվեր էր հաշվում։ Բայց ինձ զարմացրեց մի բան, երբ նա նամակներից մեկի վրա քսեց մի հեղուկ, և իսկույն առաջվա տողերի մեջտեղում հայտնվեցան նոր տողեր՝ բաց-կանաչագույն տառերով։ Որտեղ էին թաքնված այդ տառերը: Ես չհամարձակվեցա հարցնել, երբ նկատեցի, որ նա դեռ ոչ բոլորովին հանգստացած էր։

Նամակները կարդալուց հետո, նա բոլորը այրեց։ Այժմ միայն ուշադրություն դարձրեց իր մոտ դրած տառեխների և օղիի շիշի վրա։

— Վանա տառե՜խ... որքան ընտանիքներ ապրում են միայն այդ փոքրիկ ձկներով,— բացականչեց նա և սկսեց ուտել:— Դու չե՞ս սիրում,— դարձավ դեպի ինձ։