Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսպիաի դեպքեր, մի գյուղացի գտել էր մի մեհյանի երկաթյա զոհարանի մի մասը, տարել էր դարբնի մոտ, կոտրել էր տվել և իր համար արորի խոփ էր պատվիրել: Մի այլ գյուղացի գտել էր Սենեքերիմ թագավորի փղոսկրյա գահի առաջին ոտները, խիստ չնչին արժեքով վաճառել էր մի զինագործի, որը գնել էր խենջարի կոթեր շինելու համար։ Մի քանի տարի առաջ միանգամից գտնվում են այն երկու արձանները, որ մենք տեսանք թանգարանում, հայրիկը մեծ դժվարությամբ կարողանում է ազատել այդ գեղեցիկ հնությունները ռամկի մոլեռանդությունից. «կուռքե՜ր են» ասելով, ամեն կողմից հավաքվում են և կամենում են փշրել։ նրանցից մեկը հայտնի չէր, թե ի՞նչ աստվածություն էր ներկայացնում, իսկ մյուսը այն դեռահաս դիցուհին, որի գիսակների մեջ փայլում էր մի ճաճանչավոր աստղ, — դա կարծվոմ էր, թե պետք է Վասպուրականի տիկինը` Աստղիկը լինի։ Արձանները տեղավորում են թանգարանի այն մասնում, ուր ավելի լույս կար և որտեղ գրած էր մի հին աստվածամոր պատկեր։ Անցնում են մի քանի օրեր, հանկարծ զայրացած խուժանը հարձակվում է վանքի վրա, փոքր է մնում, որ կործանե թանգարանը և ոշնչացնե ամեն ինչ։ Հայրիկի երկար աղաչանքները հազիվ կարողանում են մեղմացնել խառնիճաղանջի կատաղությունը։ Նրա հուզմունքի պատճառը այն է լինում, որ թանգարանը համարում է մի կռքատուն, ուր աստվածամոր պատկերը գրած է կառքերի մոտ և նրանց հետ հավասար պաշտվում է։

— Միամիտ խուժանը կարող էր այդպես մտածել,— ասաց հայրիկը իր պատմությունը վերջացնելուց հետո,— բայց ցավալին այն է, որ նրան գրգռել էին մեր դեմ իմ թշնամի եկեղեցականները։ Ես հավատացած եմ, որ նրանք այդ արել էին ոչ թե չարամտությամբ, ոչ թե մեր վանքին վնասելու նպատակով, այլ իրանք ես համոզված էին, որ մենք վանքումը կուռքեր ենք պաշտում, եթե ոչ, նրանց կարծիքով, ինչ նպատակ կարող էր ունենալ, որ մենք կուռքերի արձանները վանքն էինք տարել և դրել էինք աստվածամոր պատկերի մոտ։

— Իսկ եթե նրանց պատահում է կուռքերի արձաններ գտնել, ի՞նչ են անում,— հարցրեց Ասլանը, աչքերը չհեռացնելով աստվածամոր պատկերից, որի մասին էր խոսքը։

— Փշրում են, ոչնչացնում են։

— Իսկ այդ աստվածամայրը հրաշալի բան է, —ասաց Ասլանը, շարունակելով նայել պատկերի վրա։— Դա, որպես երևում