Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է նույն սենյակում, որտեղ ընդունված էր նրա տերը։ Հասարակ անձանց թիկնապահները կամ նրանը ծաոաները սպասում են նախասենյակում, որպես քուրդ բեկի ծառան։

Սովորական ողջագուրանքից հետո, որի միջոցին յուրաքանչյուրը անդադար ձևռքը խոնարհեցնում էր և հետո դնում ճակատին ի նշան խորին հարգանաց, փաշան մի աոանձին ժպիտով, որ խիստ կոշտ էր թվում նրա կոշտ դեմքի վրա, դարձավ դեպի Ասլանը այդ խոսքերով.

— Ես դիտավորություն ունեի անձամբ ձեզ մոտ գալ, պարոն բժշկապետ, իմ խորին շնորհակալությունը հայտնելու ձեր հրաշալի բժշկության մասին։ Ես այժմ կատարելապես առողջ եմ։

— Դուք ինձ ամաչեցնում եք, վսեմաշուք տեր, մի՞թե իմ չնչին ծառայությունը այնքան մեծ արժեք ուներ,— պատասխանեց Ասլանը։

— Ավելի և ավելի մեծ արժեք ուներ,— կրկնեց նա գլուխը շարժելով։— Հավատացնում եմ ձեզ, պարոն բժշկապետ, եթե ես չգիտենայի, որ Մուհամմեդը մարգարեների վերջինն է և կատարածը, թե նրանից հետո այլ մարգարե չէ գալու, անշուշտ պիտի համարեի ձեզ աստծո մարգարեներից մեկը, որ աշխարհ գալով, հրաշքներ է գործում:

Փաշայի այդ երկդիմի շողոքորթությանը Ասլանը պատասխանեց.

— Հրաշքների դարը անցել է, վսեմաշուք տեր, այժմ գիտության և արհեստի դարումն ենք ապրում, որոնք ավելի մեծ գործեր են կատարում, քան գերբնական հրաշքները։

Փաշան դարձյալ իր ասածն էր պնդում։

—Հրաշքների դարը ինձ համար չէ անցել, պարոն բժշկապետ, ես հավատավոր մարդ եմ։ Ստամբոլում ամբողջ հինգ տարի տանջվեցա, հասկանում եք, ամբողջ հինգ տարի, սուլթանի ամենանշանավոր բժիշկները աշխատում էին իմ վրա, բայց ոչինչ օգուտ չտեսա. իսկ ձեր մի քանի դեղերով բոլորովին փրկվեցա ես:

Ասլանը ինձ հետո ասաց, թե այդ մարդը ամենևին հիվանդություն չուներ, թե իր տված մի քանի դեղերր միայն նրա երևակայությունը գոհացնելու համար էին գործ դրված։ Բայց ավելի հավանականն այն էր, որ խորամանկ փաշան իր հիվանդությունը իբրև մի պատրվակ էր ընտրել բժշկին մի քանի օր ավելի Վանում պահելու համար, որպեսզի իր նրա վերաբերությամբ ունեցած կասկածները ստուգել թե այսպես, թե այնպես, այդ տեսակ