Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փորձությունն սկսվեցավ, մտածեցի ես։ Հարցը բավական խորամանկությամբ էր դրված, մեծ երկյուղով սպասում էի, թե Ասլանը որպես պետք է դուրս գար դրա միջից։ Նա խիստ անփույթ կերպով պատասխանեց.

— Ինձ հետ վտանգ պատահել չէր կարող, որովհետև ես դեռ Արզրում գտնված ժամանակ, տեղային ֆրանսիական հյուպատոսը ինձ զգուշացրեց բրդերի այդ ժամանակվա հուզմունքի մասին, և նահանգապետից մի բաց հրամանագիր առեց, որ ամեն տեղ ինձ պահապան ձիավորներ տան, որքան թվով և պահանջելու լինեի ես։ Եվ ես ճանապարհներին միշտ խում բերով ձիավորներ ունեի ինձ հետ։

— Այղ լավ եք արել, պարոն բժշկապետ, այդպիսի զգուշություններ միշտ պետք են,— ասաց քուրդը, որպես մի վրդովված որսորդ, որի գնդակը շեղվում է նպատակից, թեև նա իր վրդովմունքը ցույց չտվեց։— Դուք, երևի, Թիմարա կողմերո՞վ անցաք։

— Ոչ։ Ես Արզրումի քարավանի ճանապարհով ուղղակի եկա Բшյազետ, այնտեղից անցա Մակու, որտեղ պատահել էին հիշյալ անկարգությունները, այնտեղից Խոյ, հետո Թավրիզ, հետո Ուրմիո ծովակի արևելյան ափերով գնացի Ուրմի, այնտեղից եկա Բաշ-Կալե, որտեղից Խոշաբա ձորով Վան հասա։

Բուրդը ավելի շվարեցավ։ Ասլանի ցույց տված ուղևորության գիծը բոլորովին շեղվում էր այն տեղերից, որ կողմով անցել էր նրա որոնած կասկածավոր անձնավորությունը։ Այսուամենայնիվ, նա վերջին փորձը ևս գործ դրեց ասելով. — Եթե դուք Խոշաբա ձորը թողնեիք և բռնեիք Չոլ-Չիմանի ճանապարհը, անպատճառ կհանդիպեիք հայոց մի նշանավոր վանքի տոնախմբության, որ շատ հետաքրքիր կարող էր լինել մի եվրոպացի ճանապարհորդի համար։

Քուրդի խոսքը ս. Տիրամոր վանքի մասին էր, որտեղ հայտնվել էր կասկածավոր անձնավորությունը։ Ասլանը պատասխանեց.

— Ես անցնելու միջոցին, որպես լսեցի, տոնախմբությունն արդեն վերջացած էր՝ ուխտավորները սկսել էին վերադառնալ դեպի իրանց տները։

Քուրդը այլևս ոչինչ չգտավ իր խուլ քննությունը առաջ տանելու։ Ոստիկանության պետը, Լաթիֆ-բեկը, որ բոլոր ժամանակ լոլո էր, դիմեց փաշային այդ խոսքերով.

— Լավ կլիներ, որպես Արզրումի նահանգապետը նախապես