Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմքը, հնդկահավի դեմքի նման, զանազան գույներ էր ստանում։ Այս երեկո լերդագույն էր, որովհետև Այգեստանի փողոցում արաղի կաթսայի հետ խիստ մտերմական հարաբերություններ էր ունեցել։ Իր հանրածանոթ մուգ—դեղնագույն սերթուկի փոխարեն հագած ուներ կինամոնի գույնով մի կարճ պալտո, որի վրա փաթաթել էր շալե հաստ գոտին։ Ֆեսը նույնպես նոր էր և փունջի ծայր երևում էր գլխի փաթեթի տակից։ Անփոփոխ մնացել էր միայն նրա երևելի վարտիքը, որը իր սովորական տեղից, այսինքն սրունքներից՝ մի թիզ բարձրության վրա էր կանգնած։ Ոտքի թաթերից սկսած մինչև վարտիքի ծայրը,— այդ ընդարձակ տարածությունը,— մնացել էր մերկ, որովհետև Սիմոն պատվելին սովորություն չուներ ամառը գուլպա հագնելու։ Մերկ սրունքները երևում էին։ Բայց կեղտը այնպիսի թանձր խավ էր դրել նրանց վրա, որ այդքանն էլ բավական էր իբրև ծածկոց ծաոայելու։

Ահա այդ գարշելի մարդն էր, որ հանդիսավոր կերպով ներս մտավ, լուռ գլուխ տվեց, կանգնեց պատի մոտ։ Նրա աջ և ձախ կողմերում շարվեցավ երգեցիկ խումբը։ Նայելով այդ անմեղ արարածների վրա, իմ սիրտը դողում էր։ Ո՜րպիսի ճիվաղի ձեռքում էր հանձնված նրանց դաստիարակությունը...: Տիրացուների նման նրանք հագած ունեին ժամի շապիկներ, և յուրաքանչյուրը ձեռքում բռնած ուներ փոքրիկ, կոթավոր զանգակներ, որ հայոց եկեղեցիներում, երգեցողության ժամանակ, ածում են երկաթյա ձողերով, և գործադրվում է իբրև նվագարան։ Փաշան բարեհաճեց հարցնել պատվելիի առողջությունը և, դաոնալով դեպի Ասլանը, ասաց.

— Դա մեր հայոց վարժապետն է, իմ առանձին խնամակալության ներքո եմ ընդունել նրա դպրոցը։

— Առաջնորդը ավելացրեց.

— Շատ իմաստուն մարդ է։

— Ճանաչում եմ,— ասաց Ասլանը սառն կերպով։

Սիմոն պատվելին, ոգևորված իր երկու մեծ բարերարների գովասանքներից, նշան տվեց, աշակերտները միաձայն եղանակեցին առաջնորդի սիրելի երգը.

Կա՜հ-կա՜հ կկանչե' կաքավն վոր բարին.
Վա՜րդ-վա՜րպ կկաչե' րոպրույն վոր թփին....


Ընթրիքի բոլոր ժամանակը, որ տևեց բավական երկար, խեղճ աշակերտները, ոտքի վրա կանգնած, ահռելի ձայնով երգում