Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քարտուղարը հազար ու մեկ շողոքորթություններից հետո, վերջապես ընդունեց ոսկիները և, զգալով, որ երկար նստեց, վեր կացավ և, բարի ճանապարհ մաղթելով, դուրս եկավ սենյակից։ Ասլանը նրան տարավ մինչև բակի դուռը։ Այստեղ կանգնած էին երկու սևամորթ ստրուկները, որոնք փաշայի ախոռատան ծառաներիցն էին։ Նրանք ևս ստացան Ասլանից մի-մի ոսկի և, մինչև գետին խոնարհվելով, մի քանի անգամ գլուխ տվին։

Ինձ այնքան չէր զարմացնում փաշայի գեղեցիկ նվերը, որքան այն միտքը, թե ո՞րտեղից և ի՞նչ գումարից Ասլանը առատորեն շաղ էր տալիս այդ ոսկիները: Երբ վերադարձանք մեր սենյակը, ես նրան հեգնորեն նկատեցի։

— Փաշայի ընծան շատ էժան չնստեց։

— Ընդհակառակն, բավական էժան նստեց,— պատասխանեց նա ծիծաղելով։

Հետո նա բացատրեց, թե արևելքում ընծաները,— լինեին նրանք սուլթանից, շահից կամ նրանց բարձր պաշտոնակալներից,— մի տեսակ արդյունքի աղբյուրներ են։ Օրինակ, թագավորը սովորաբար տարին մի անգամ խալազներ է ուղարկում իր նահանգապ և տներին կամ զանազան նշանավոր աստիճանավորներին։ Այդ խալաթները լինում են` կամ մի վերարկու, կա՛մ մուշտակ, կա՛մ թանկագին շալեր և կա՛մ այլ հագուստներ։ Նրանք ավելի բարձր նշանակություն ունեն, երբ առնված են արքայական անձից, այսինքն երբ թագավորը նրանց մի անգամ հագել էր։ Խալաթները բերում են թագավորի արքունիքի սպասավորները, ըստ մեծի մասին նրա սենեկապետները։ Նահանգապետը իր բոլոր աստիճանավորներով և քաղաքացիների խուռն բագմությամբ ընդառաջ է գնում ընդունելու արքայական ընծան։ Եվ որովհետև այդ տեսակ ընծաներ ստացվում են համարյա ամեն տարի, այդ պատճառով նահանգական մեծ քաղաքների մոտ, մի քանի մղոն հեռավորությամբ, դեպի մայրաքաղաքը տանող ճանապարհի վրա, շինված են առանձին պալատներ, որ կոչվում են խալաթ-փուշան, որ նշանակում է խալաթ հագնելու տեղ։ Այդ պալատների մեջն է կատարվում ընդունելության մեծ հանդեսը. բոլոր բազմությունը լիանում է անուշահոտ շերբեթներով և քաղցրավենիքով։ Հետո նահանգապետը հագնում է խալաթը, և բազմության առջևն ընկած, մտնում է քաղաքը։ Ամեն կողմից ողջունում են նրան, ամեն կողմից օրհնում են ողորմած թագավորին։ Բերողը ստանում է նահանգապետից մեծ գումար, և այդ գումարը ծանրանում է գյուղացիների