Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի փարսախ տարածություն։ Մինը մյուսի ետևից շարված էին բեռնակիր գրաստները։ Այդ երկար, կենդանի շղթան, որի ծայրը չէր երևում, դանդաղ կերպով շարժվում էր, առաջ էր ընթանում և, ճանապարհի խոտորնակի ուղղությամր, օձի նման պտույտներ էր գործում, գալարվում էր և դարձյալ ուղիղ ընթացք էր ստանում, երբ ճանապարհը փոքր-ինչ հարթ էր և ուղղաձիգ։ Բեռնակիր գրաստները բաղկացած էին ջորիներից։ Նրանք ղաթար֊ղաթար, այսինքն խումբ-խումբ, դասավորված էին միմյսւնց ետևից։ Յուրաքանչյուր խումբը բաղկացած էր տասն ջորիից, բոլորը միագույն։ Մի խումբը սպիտակներ էին, մյուսը՝ սևեր, երրորդը՝ մուգմոխրագույն և այլն։ Բոլորից առաջ գնում էր սպիտակների խումբը։ Յուրաքանչյուր խումբ կազում էր մի միություն։ Մեկ ջորին կապած էր մյուսի համետի ետևից երասանակի շղթայով։ Ամեն մի խումբի հետ գնում էին երկու ծառաներ, որ եթե բեռները ծռվելու լինեն, ուղղեն, կամ եթե անասուններից մեկը սայթաքելու և ընկնելու լինի, կանգնեցնեն։ Բոլոր ջորիների գուխը, պարանոցը և գավակը զարդարած էին գույնզգույն հուլունքներով, գույնզգույն խխունջներով, գույնզգույն փնջիկներով և փոքրիկ, ընկուզաձև զանգակներով։ Ամեն մի քարավանապետ մի առանձին պարծանքով է զարդարում իր գրաստները, մանավանդ, երբ քարավանը մոտենում է մի նոր քաղաքի, կամ դուրս է գալիս քաղաքից։ Եվ այդ պճնասեր անասունները այն աստիճան սովորած են իրանց զարդարանքներին ու զանգակներին, որ եթե զանգակներ չունենան, լավ չեն գնա։

Երբ հարյուրավոր անասուններ ջարժվում են, շրջակա լեռները, բլուրները դղրդում են զանգակների խլացնող ձայնից։ Նրանց քայլերի չափով՝ հնչյունները պահպանում են մի առանձին ներդաշնակություն, որ խիստ կախարդիչ տպավորություն է գործում, մանավանդ գիշերային լռության պահուն, երբ քարավանը գնում է ամայի ձորերի միջով։

Բոլորի առջևը ընկած, միայնակ գնում էր «փիշանգը» — քարավանի առաջնորդը։ Դա մի սպիտակ, ամեհի ջորի էր, հզոր կուրծքով և գեղեցիկ գլխով։ Իր հետևողներից որոշվում էր նա իր ավելի շքեղ զարդարանքներով, որ կազմված էին թանկագին իրեղեններից։ Նա ջորիների արքան էր. նա ազատ էր բեռնից. նա միայն առաջնորդում էր։ Նայելով այդ խելացի անասունի վրա, ես մտածում էի. որքան լավ կլիներ, եթե այդ երկրի առաջնորդները կամ նրա կառավարիչները