Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կար մի ժամանակ, որ մենք սեփական տառեր չունեինք, գրում էինք հունաց, ասորոց և պարսից տառերով, մինչև Մեսրոպը մեզ համար տառեր հնարեր։

— Ուրեմն այդ ձեռագրերր այնքան հի՞ն են, որ մեր տառերի գյուտից էլ առաջ են։

— Այո՛, և այդ պատճառով էլ թանկագին են։

— Ի՞նչ է գրած։

— Դեռևս դժվար է որոշել, թերթերը խառնվել են միմյանց։ Բայց ինչպես երևում է, այդ թերթերը երկու զանազան գրքերից են առնված, մի մասը նոր կտակարանի թարգմանություն է, մյուս մասը մի պատմական գրվածք է։

— Դուք հունարեն կարդո՞ւմ եք։

— Կարդում եմ։

— Լեզուն գիտե՞ք։

— Գիտեմ։

— Դուք ասացիք, որ հրեից լեզուն նույնպես իմանում եք։

— Իմանում եմ։

— Ի՞նչ պետք էին ձեզ այդ լեզուները։

— Իմ ընտրած առարկան չէր կարելի՝ առանց այդ լեզուների գրականության հետ լավ ծանոթ լինելու հիմնավոր կերպով ուսումնասիրել։

Նրա դեմքը փայլում էր, ինչպես փայլում է դեմքը մի աղքատի, երբ գանձ է գտնում։ Ես այժմ մի առանձին հարգանքով էի նայում նրա վրա, որին առաջ մի մեծ բանի տեղ չէի դնում։ Նա հին լեզուներ գիտեր, նա հին, գործածությունից ընկած, տառերի վերծանությանն էր իմ անում։ Նա սովորել էր և մի առարկա, մի գիտություն, որի մասին ինձ ոչինչ, չհայտնեց։— Դարձյալ մի գաղտնիք, դարձյալ մի հանելուկ, որ մնում էր ինձ լուծել...

Զարմանալի բան է, թե ինչպես մարդ մի նոր կերպարանք է ստանում մեր աչքում, երբ փոխում ենք մեր նախապաշարմունքը, մեր կարծիքները նրա մասին։ Առաջ, երբ ես համարում էի նրան մի հասարակ գործիչ,— թեև լավ ձիավոր և քաջ երիտասարդ,— նա բոլորովին այլ տպավորություն էր գործում իմ վրա։ Իսկ այժմ, երբ նայում էի նրա վրա, որպես մի ուսումնական անձի վրա, ամեն ինչ նրա մեջ փոխված էի տեսնում։ Նրա դեմքի արտահայտությունն անգամ փոխվել էր իմ աչքում։ Վաղեմի խստությունը մեղմացել էր, և ես նշմարում էի այնպիսի խորին, անբացատրելի գծեր, որպիսիները կարգում էր նա այն խորհրդավոր մագագաթների